Հունաստանում Թուրքիայի հյուպատոսարանի ուղղությամբ «մոլոտովի» կոկտեյլներ են նետել

Հունաստանում Թուրքիայի հյուպատոսարանի ուղղությամբ «մոլոտովի» կոկտեյլներ են նետել

PanARMENIAN.Net - Հունաստանի Սալոնիկ քաղաքում անհայտ անձինք հունիսի 18-ին հարձակվել են Թուրքիայի հյուպատոսարանի վրա: Միջադեպը տեղի է ունեցել ժամը 05:00-ին Երևանի ժամանակով, հունական Eleftheriaonline.gr կայքին հղումով հայտնում է ռուսաստանյան «Զվեզդա» հեռուստաընկերությունը:

Հարձակման պատճառը չի պարզաբանվում: Նշվում է միայն, որ անհայտ անձինք, որոնց թիվը 25-ի էր հասնում, դիմակներով էին և զինված էին «մոլոտովի» կոկտեյլներով:Նրանք նետել են պայթյունավտանգ հեղուկով շշերը հյուպատոսության շենքի մոտ գտնվող ոստիկանների ուղղությամբ:

Հարձակման արդյունքում տուժածներ չկան, քանի որ հարձակվողներին չի հաջողվել բավականաչափ մոտ գալ հյուպատոսության շենքին, շշերն ուղղակի չեն հասել նշանակետին, և վնասվել է միայն մոտակայքում գտնվող մի ավտոմեքենա:

Ապրիլին հարձակում է կատարվել Մարսելում գտնվող թուրքական հյուպատոսարանի վրա: 2 անհայտ անձ շինության ուղղությամբ նետել են «Մոլոտովի կոկտեյլներ», ինչի արդյունքում հրկիզվել է Թուրքիայի դրոշի մի մասը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---