Երիտասարդ ֆուտբոլիստ Գոռ Աղբալյանը կխաղա Հոլանդիայի լավագույն թիմերից մեկում

Երիտասարդ ֆուտբոլիստ Գոռ Աղբալյանը կխաղա Հոլանդիայի լավագույն թիմերից մեկում

PanARMENIAN.Net - Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի խաղացող Գոռ Աղբալյանը 1+1 տարբերակով պայմանագիր է կնքել Հոլանդիայի Բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Հերակլսեի» հետ:

«Ինձանով վաղուց էին հետաքրքրվում և վերջերս արդեն սկսեցինք բանակցություններ վարել: Տեղափոխվել եմ որպես ազատ խաղացող, սակայն ակումբս («Հերենվենը»-խմբ.), որոշակի փոխհահատուցում է ստանալու»,- հայտնել է Աղբալյանը, գրում է Armsport.am-ը:

«Հերակլեսը» Հոլանդիայի նախորդ առաջնությունում գրավել է 6-րդ հորիզոնականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---