Ավելի քան 5000 գործազուրկ՝ սահմանամերձ Տավուշում

Ավելի քան 5000 գործազուրկ՝  սահմանամերձ Տավուշում

PanARMENIAN.Net - Տավուշի մարզում հաշվառված է 5.361 գործազուրկ, որից 3434-ը կանայք են: Այս տվյալները հրապարակել է մարզպետարանը՝ Զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվությանը հղումով:

Հունիսի 1-ի դրությամբ մարզում հաշվառված է 6.437 աշխատանք փնտրող անձ, որից 2227-ը՝ Իջևանում, 2110՝ Դիլիջանում, 997՝ Բերդում, 1103-ը՝ Նոյեմբերյանում:

Նշվում է, որ զբաղվածության կենտրոնների և ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում նրանցից 214-ը տեղավորվել են աշխատանքի: Հաշվառվածներից 43-ը աշխատանք փնտրող հաշմանդամներ են:

Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2015-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք էր փնտրում 86.900 մարդ (որոնցից 58.900-ը կանայք են, 21.4000՝ երիտասարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 85.5%-ը կամ 74.200 մարդ:

Շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 70.6%-ը կամ 52.400 մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 24.5%-ը կամ 18.200 մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք՝ 3.3% կամ 2.500 մարդ: Գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 51.1% (37.900 մարդ), որից 15.600-ը կամ 41.0%-ը կազմում են երիտասարդները:

Հայաստանում գործազուրկների թիվը 2014-ին աճել է 17,9%-ով ` 55.900-ից հասնելով 65.900 մարդու: 2014-ին աշխատանքի է տեղավորվել 11.495 մարդ, որոնցից 7.093-ը կանայք են:

Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչությունը 2014-ին կազմել է 1.375.400 մարդ, որոնցից 1.133.700-ը զբաղվածներ և 241.7 հազարը՝ գործազուրկներ։ Իսկ աշխատանքային ռեսուրսները կազմել են 2.179.600 մարդ (անկումը մեկ տարում` 0,4%)։ Տտնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը կազմել է 804.200 մարդ 2013-ի 800.700-ի դիմաց։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---