Մխիթարյանի գործակալ. «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցություններից հրաժարվելը մեղք է

Մխիթարյանի գործակալ. «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցություններից հրաժարվելը մեղք է

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան նշել է, որ չի կարելի բացառել, որ Մխիթարյանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս պահի դրությամբ գերմանական ակումբը հրաժարվում է վաճառել հայ ֆուտբոլիստին:

«Մանչեսթեր Յունայթե՞դ»: Մեղք կլիներ նրանց հետ բանակցություններից հրաժարվելը: Ես դրական մարդ եմ: Չէի ստանձնի այս գործը, եթե վստահ չլինեի, որ կարող ենք որոշակի արդյունքի հասնել: Ես շատ հպարտ եմ, որ «ՄՅ»-ն ցանկանում է Հենրիխին իր թիմում տեսնել: Բանակցություններն ընթանում են լավ մթնոլորտում, սակայն «Բորուսիան» նախկինի պես հրաժարվում է վաճառել»,-ասել է Ռայոլան, հայտնում է Sovsport.ru-ն The Telegraph-ի վրա հղումով:

Ավելի վաղ Ռայոլան ասել է, որ «Բորուսիան» խոստացել էր Մխիթարյանին, որ 2016-ի ամռանը նա կարող է հեանալ թիմից: «Սակայն, նրանք, կարծես, վախեցան երկրպագուներից և հանկարծ սկսեցին ասել, թե Մխիթարյանը պետք է ակումբում մնա մինչև պայմանագրի ավարտը: Դա շատ վատ որոշում է... Մխիթարյանը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել` սա նրա համար եզակի շանս է»,-ասել է Ռայոլան: «Բորուսիայի» հետ Մխիթարյանի պայմանագիրը սպառվում է 2017-ին:

«Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն հայտարարել էր, որ Մխիթարյանը չի վաճառվում: Մխիթարյանն արդեն մի քանի ամիս է մերժում է պայմանագիրը երկարացնելու «Բորուսիայի» առաջարկը:

Ընթերցեք նաև. «Բորուսիան» մերժել է Մխիթարյանին վաճառելու՝ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---