ԵՏՄ-ում կարող են արգելել «սարսափելի» խաղալիքների վաճառքը

ԵՏՄ-ում կարող են արգելել «սարսափելի» խաղալիքների վաճառքը

PanARMENIAN.Net - Մաքսային միության «Խաղալիքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում նախատեսվում է փոփոխություն` խաղալիքները պետք է հոգեբանամանկավարժական փորձաքննության ենթարկվեն: Ըստ ուղղման հեղինակների, դա հնարավորություն կտա լուծել երեխաների առողջության և զարգացման վրա բացասական ազդեցություն գործող, երեխաների մոտ ագրեսիա և վախ առաջացնող մանկական ապրանքների արտադրությունն ու իրացումը: Այդ մասին ասվում է ԵՏՀ մամուլի հաղորդագրության մեջ, հայտնում է «Իզվեստիան»:

Առաջարկի հեղինակը Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարարությունն է, ԵՏՀ մյուս անդամները հավանություն են տվել առաջարկին:

Ըստ ուղղման, խաղալիքներն այսուհետ պետք է վաճառքի հանվեն «հոգեբանամանկավարժական անվտանգության չափանիշներին համապատասխանելու դեպքում», համապատասխան փորձաքննությունից հետո: Փաստաթղթերից պարզ է դառնում, որ կարգելվեն երեխաների համար նախատեսված այն ապրանքները, որոնք նրանց դրդում են ագրեսիվ գործողությունների: Կարգելվեն նաև անբարոյականության ու բռնության հետ կապված խաղային սյուժեներ հրահրող խաղալիքները, որոնք անառողջ հետաքրքրություն են հարուցում սեռական խնդիրների հանդեպ: Կարգելվեն նաև այն խաղալիքները, որոնք հրահրում են քամահրական կամ բացասական վերաբերմունք մարդկանց ռասայական տարբերությունների և ֆիզիկական թերությունների հանդեպ:

Փորձաքննության և նրա մասնագետների մասին կոնկրետ հիշատակումներ չկան: Փորձաքննությունը պետք է անցկացնեն խաղալիքներ արտադրողները, իսկ առևտրային ցանցերն ուղղակի ստուգելու են համապատասխանության հավաստագրերը:

Ուղղումները խաղալիքների վերաբերյալ արդեն դրվել են հանրային քննարկման, որոնք կտևեն մինչև օգոստոսի 31-ը:

Ըստ գործող տեխնիկական կանոնների, խաղալիքների անվտանգության ցանկը ներառում է պահանջներ, կապված խաղալիքների պատրաստման նյութի, թունաբանական և հիգիենիկ ցուցանիշների, ֆիզիկական և մեխանիկական, քիմիական և էլեկտրական հատկությունների, ռադիացիոն անվտանգության հետ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---