Սիրիական բանակը հսկողության տակ է վերցրել նավթի Էս Սաուր հանքավայրը

Սիրիական բանակը հսկողության տակ է վերցրել նավթի Էս Սաուր հանքավայրը

PanARMENIAN.Net - Սիրիական բանակի զինվորականները և աշխարհազորայինների ջոկատները զարգացնում են գրոհը Ռաքքայի ուղղությամբ, որը համանուն գավառի վարչական կենտրոնն է և գտնվում է Եփրատի ափին:

Ռաքքան համարվում է «Իսլամական պետության» ահաբեկիչների «մայրաքաղաքը»:

Ռաքքայի մատույցներ են տեղափոխվել Սիրիայի Հանրապետական գվարդիայի կազմավորումները: Դա վկայում է, որ Սիրիայի ԶՈւ հրամանատարությունը բացառիկ նշնակաություն է տալիս ծայրահեղականների հետ առաջիկա վճռական ճակատամարտին: Զորքերը մոտենում են ռազմական օդանավակայանին, որը գտնվում է Տաբկա քաղաքի արվարձանում` Ռաքքայից 50 կմ հեռավորության վրա:

Այդ ընթացքում սիրիական բանակը հսկողություն է հատատել Էս Սաուր նավթահանքի հանդեպ: Դամասկոսում փորձագետները դա ներկայացնում են որպես սիրիական բանակի ռազմավարական հաջողություն: Մեկ այլ հատվածում ԻՊ հետ կռիվներ են գնուըմ Էլ Հաբարի հանքավայրի համար:

Սիրիակյի բանակի առաջավոր ստորաբաժանումները հասել են Տաբկայից 7 կմ հեռավորության վրա գտնվող բանվորական ավանին:

Ավելի վաղ Ժնևում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների բաժանմունքներում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը հայտարարել էր, որ Սիրիայի Զինված ուժերը ռուսական օդուժի աջակցությամբ պատրաստվում են հարձակման անցնել Դեր Զորի և Ռաքքայի ուղղությամբ:

Քուրդ զինյալների կազմավորումները, որոնք կազմում են «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» ընդդիմադիր խմբավորման կորիզը, շարունակում են գրոհը Ռաքքայից դեպի հյուսիս: Քրդերը «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրել են 3 բնակավայր` Քարտաժան, Էլ Ֆատիսաը, Հադրիյաթը: «Հյուսիսային Սիրիայի դաշնային տարածաշրջանը» հռչակվել է մարտին սիրիական Քրդստանի և հարևան շրջաններում: Պաշտոնական Դամասկոսը կտրուկ դեմ է երկրի դաշնայնացմանը: Միջազգային հանրությունը, այդ թվում ՌԴ-ն ու ԱՄՆ-ն, վաղաժամ են համարում այդ քայլը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---