Իրանի հատուկ ծառայությունները մեծ ահաբեկչություն են կանխել

Իրանի հատուկ ծառայությունները մեծ ահաբեկչություն են կանխել

PanARMENIAN.Net - Ծայրահեղական իսլամիստները մեծ ահաբեկչություն էին ծրագրում Թեհրանում, ինչպես նաև հարձակումներ Իրանի այլ քաղաքներում: Այդ մասին հայտարարել է Իրանի հետախուզության և ազգային անվտանգության նախարարությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանի ուժայիններն ահաբեկչություն են կանխել Իրանի մայրաքաղաքում, կան ձերբակալվածներ:

«Կանխվել է թաքֆիրիստ վահաբիտների խմբերի մեծ ահաբեկչությունը: Ահաբեկիչները մտադիր էին ռումբեր տեղադրել Թեհրանում և այլ գավառներում»,-հայտարարել են գերատեսչությունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հանցագործների ձերբակալման գործողության արդյունքում առգրավվել է մեծաքանակ զենք ու պայթուցիկ նյութեր: Ձերբակալվածների գծով հետաքննություն է ընթանում: Թե որ ահաբեկչական խմբավորմանն են նրանք հարում, չի հայտարարվում:

Ավելի վաղ Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին հայտնել է 20 ահաբեկչական խմբավորման բացահայտման մասին, որոնք մտադիր էին գործի դնել պայթուցիկ սարքերը` ապակայունացնելու համար իրավիճակն Իրանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---