Չորս տարվա ընթացքում Իրաքում հայ համայնքի 28 ներկայացուցիչ է մահացել

PanARMENIAN.Net - Իրաքում ռազմական գործողությունների երկրորդ փուլն սկսելուց հետո Իրաքը լքել է 3 հազար հայ: Այդ մասին լրագրողներին Երեւանում հայտնել է Իրաքի Հայերի ազգային վարչության կենտրոնի ղեկավար Պարույր Հակոբյանը: «Իրաքի դեմ ռազմական գործողություններն սկսելուց հետո անցել է չորս տարի, եւ ես վստահությամբ պնդում եմ, որ արտասահման գաղթած հայերի թվաքանակը չի գերազանցում այդ թիվը»,- նշել է նա: Հակոբյանի խոսքերով, չորս տարի առաջ Իրաքի հայկական համայնքը 18 հազար մարդ էր հաշվվում, այն դեպքում, երբ հիմա այդ թիվը չի անցնում 15 հազարը: «Անցած 4 տարվա ընթացքում հիմնականում գաղթել են Սիրիա` 1500 մարդ, իսկ Հայաստան` մոտ 1000 հոգի եւ Հորդանան` 500 հոգի»,- նշել է նա:



Նա նաեւ ասաց, որ անցած 4 տարիների ընթացքում Իրաքում հայ համայնքի 28 ներկայացուցիչ է մահացել: «Դա մեր վարչության տվյալներն են, որոց ճշգրտության համար համար ես պատասխան եմ տալիս: Բոլոր մահացածները խաղաղ բնակիչներ են եղել եւ ռազմական գործողությունների հետ ոչ մի կապ չեն ունեցել: Նույն ժամանակաշրջանում Իրաքում անհայտ անձանց կողմից 28 հայ է առեւանգվել, որոնցից 25-ը վերադարձել են տուն` փրկագինը վճարելուց հետո, երկուսի ճակատագիրը մինչ հիմա անհայտ է, մեկի մարմինը վերադարձվել է հարազատներին»,- ընդգծել է Հակոբյանը:



Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Իրաքի հայ համայնքը ոչ մի էական խնդիրներ չունի: «Մենք չենք հավակնում Իրաքի քաղաքական կյանքին մասնակցել, Իրաքի տարածքում ապրող հայերը ավանդաբար արհեստներով, առեւտրով, շինարարությամբ են զբաղվում, իսկ մինչեւ վերջերս իրաքում հայկական ծագում ունեցող բազմաթիվ բժիշկներ, դասախոսներ էին ապրում»,- նշել է նա:



Հակոբյանը նկատել է, որ Իրաքի հայերը բացարձակապես խնդիրներ չունեն ոչ Իրաքի իշխանությունների, ոչ էլ Իրաքի ժողովրդի հետ: «Այդպես էր Սադամ Հուսեինի օրոք, նույնը շարունակվում է նաեւ այսօր»,- ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---