5 ամսում տնտեսական ակտիվությունը ՀՀ-ում աճել է 5.5%-ով

5 ամսում տնտեսական ակտիվությունը ՀՀ-ում աճել է 5.5%-ով

PanARMENIAN.Net - Տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ նախնական վիճակագրական տվյալների, 2016-ի հունվար-մայիս ամիսներին աճել է 5.5%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ծառայության, սպառողական գների անկումը 2016-ին հունվար-մայիս ամիսներին 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 1.6%, իսկ արդյունաբերական արտադրանքի գները Հայաստանում կրճատվել են 3.1%-ով:

Հաշվետու շրջանում արտադրվել է մոտ 533 473.6 մլն դրամի արտադրանք` ավելանալով 8.8%-ով 2015-ի նախորդ շրջանի համեմատ:

Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 175 146.6 մլն դրամ (աճը`4.7%), շինարարության ծավալը` 90 376.5 մլն դրամ (անկումը`7.9%), ներքին առևտրի շրջանառությունը` 774 331.5 մլն դրամ (անկումը`0.1%) և ծառայությունների ծավալը` 468 046.7 մլն դրամ (աճը`8.6%):

Արտաքին առևտրի շրջանառության ծավալը ՀՀ-ում 2016-ի հունվար-մայիսին կազմել է մոտ $1 892.7 մլն` ավելանալով 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ 6.8%-ով, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Ըստ բյուջեի, ՀՆԱ աճը ՀՀ-ում 2016-ի համար նախատեսված է 2.2%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---