ՈւԵՖԱ-ն թույլ չի տվել ռուս ֆուտբոլիստներին խաղալ սև թևկապերով` ի հիշատակ Կարելիայի զոհերի

ՈւԵՖԱ-ն թույլ չի տվել ռուս ֆուտբոլիստներին խաղալ սև թևկապերով` ի հիշատակ Կարելիայի զոհերի

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն թույլ չի տվել Ռուսաստանի հավաքականին խաղալ սև թևկապերով` ի հիշատակ Կարելիայի զոհերի: ՈւԵՖԱ-ն չի համաձայնեցրել ռուս ֆուտբոլիստների մասնակցությունը Ուելսի հետ խաղին սև թևկապերով, հայտնում է «Մատչ ՏՎ-ն»:

Ավելի վաղ հավաքականի ավագ Վասիլի Բերեզուցկին հայտարարել է, որ Կարելիայում տեղի ունեցած ողբերգությունից հետո թիմը մտադիր է խաղադաշտ դուրս գալ սև թևկապերով: «Ռուսաստանի հավաքականը հստակ մտադրված է թևկապերով խաղալ»,-ասել է Բերեզուցկին:

Ռուսաստան-Ուելս հանդիպումը սկսվում է Երևանի ժամանակով 23:00-ին:

Կարելիայի «Պարկ-օտել Սյամօզերո» ճամբարում հանգստացող մի խումբ երեխաներ մահացել են լճի վրա էքսկուրսիայի ժամանակ: Նավակները փոթորկի պատճառով շրջվել են և սուզվել: ՌԴ մարդու իրավունքների գծով լիազոր Պավել Աստախովը Twitter-ում հայտնել էր, որ վերջին տվյալներով 15 երեխա է զոհվել: Ընդհանուր առմամբ 3 նավակում 47 երեխա է եղել և 4 մեծահասակ` հրահանգիչներ ճամբարից: Փրկվել է 36 մարդ, որից 25-ն այժմ կղզու վրա է, 11-ը` Կուդոմա գյուղում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ անհետ կորած ևս մեկ մարդ է ողջ հայտնաբերվել Կուդոմայում:

Ընթերցեք նաև. Կարելիայում ողբերգությունը 15 երեխայի կյանք է խլել. Նախագահը ցավակցել է Պուտինին

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---