2016-ի հունվար-ապրիլին Ադրբեջանի եկամուտները նավթի արտահանումից նվազել են 35%-ով

2016-ի հունվար-ապրիլին Ադրբեջանի եկամուտները նավթի արտահանումից նվազել են 35%-ով

PanARMENIAN.Net - 2016-ի հունվար-ապրիլին Ադրբեջանն արտահանել է 11,89 մլն տոննա նավթ, ինչը 0,6%-ով ավելի է 2015-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Հաշվետու շրջանում Ադրբեջանից արտահանված նավթի ընդհանուր արժեքը կազմել է $2,846 մլրդ`անկումը 34,7%:

2016-ի հունվար-ապրիլին արտահանման համար հայտարարագրված նավթի ծավալը կազմել է 7,36 մլն տոննա` $1,88 մլրդ-ի, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

2015-ին Ադրբեջանն արտահանել է 32,52 մլն տոննա նավթ:

2016-ի հունվար-ապրիլին Ադրբեջանն արտահանել է 2,97 մլրդ խմ բնական գազ, ինչը 4,7%-ով պակաս է 2015-ի նույն ժամանակահատվածից:

Հաշվետու շրջանում Ադրբեջանից արտահանված գազի ընդհանուր արժեքը եղել է $549,2` անկումը 25,5%: Գազի արտահանումը կազմել է 642,6 մլն` $100,3 մլն գումարի:

2016-ի երկրորդ եռամսյակում Ադրբեջանում նավթի արդյունահանումը կկազմի օրական 0.85 մլն բարել, ինչն օրական 20 հազար բարելով պակաս է՝ առաջին եռամսյակի համեմատ: Այս մասին ասվում է նավթի շուկայի մասին ՕՊԵԿ-ի զեկույցում: ՕՊԵԿ-ի գնահատմամբ, ապրիլին Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատվել է օրական 20 հազար բարելով՝ հասնելով 0.87 մլն բարելի:

Նավթով հարուստ Ադրբեջանի տնտեսությունը և արժույթը՝ մանաթը, մեծ ճնշման տակ են հայտնվել անկում ապրող նավթի գների պատճառով:Երկրի խորհրդարանը փետրվարին վերանայել է 2016-ի իր պետական բյուջեն՝ հիմնվելով բարելի համար 25 դոլար նավթի միջին գնի վրա: Նախկինում կանխատեսումներում նշվում էր բարելի համար 50 դոլարի գինը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---