Սևակից` «Կամասուտրա». Ինչ գրքեր են գնում հայերն App Store-ում20 հունիսի 2016 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում iPhone օգտատերերի կողմից առավել հաճախակի բեռնվող թե՛ վճարովի, թե՛ անվճար ծրագրերը խաղերն ու մեսենջերներն են: Այդ մասին են վկայում AppAnnie անալիտիկ համակարգի տվյալնները: Տեքստային գրքերը մեծ ժողովրդավարություն չեն վայելում՝ չհաշված տարատեսակ բառարանները, որոնք բեռնումների քանակով մայիսի 20-ից հունիսի 20-ը ժամանակահատվածում 15-20-րդ հորիզոնականներում էին: Սակայն ամենահաճախ բեռնվող անվճար ծրագրերի 20-յակի մեջ նշված 30 օրում ընդգրկվել են աուդիոգրքերի միանգամից 2 հավաքածուներ: App Store գրքերի բաժինն առանձին ուսումնասիրելիս, պարզ է դառնում` թե՛ վճարովի, թե՛ անվճար գրքերի բաժիններում մեծ քանակությամբ են ներբեռնվում տարատեսակ հավաքածուները՝ «Աշխարհի 100 կարևորագույն գրքեր», «100 լավագույն սիրային վեպեր» և այլ թեմատիկաներով: Ընդ որում, բեռնվում են թե՛ տեքստային, թե՛ աուդիոգրքերի հավաքածուներ: Վճարովի բաժնում որպես առանձին ստեղծագործություն ամենից հաճախ գնում են Պարույր Սևակի պոեմների հավաքածուն (գինը՝ $1.99) և Ղ. Աղայանի «Անահիտ» հեքիաթի ինտերակտիվ շարադումը ($0.99): Սևակից ու Աղայանից հետո երրորդ ամենավաճառվող գիրքն է Սերգեյ Գորին ու Սերգեյ Օգուրցով հեղինակների «Գայթակղություն. Նեյրոլինգվիստիկ ծրագրավորում՝ առանց կոմպլեքսների» աշխատանքը ($0.99): «Եթե կարծում եք, էֆեկտիվ հնարքներով կնոջը գրավելն անբարոյական է, ապա վերջին շանսն ունեք՝ հրաժարվելու այդ գրքից: Այս հնարքներն իրոք աշխատում են: Գիրքը հիփնոզի և նեյրոլինգվիստիկ ծրագրավորմամբ հետաքրքրվողների լայն շրջանակի համար է», - ասվում է նկարագրությունում: Հաջորդը հնդական «Կամասուտրան» է, որը կրկին վաճառվում է $0.99-ով: Այնուհետև գրքերի հավաքածուներ են, կենացների, նաև բիզնեսի մասին մեջբերումների ժողովածուներ: Վերջին 30 օրվա ընթացքում 10-15-րդ հորիզոնականների արանքում է տեղաշարժվում Վերածննդի դարաշրջանի իտալացի փիլիսոփա և քաղաքական գործիչ Նիկոլո Մակիավելիի «Տիրակալը» ($1.99): Կարդացեք նաև. Similarweb. Հայաստանում ամենաօգտագործվող մեսենջերը Viber-ն է Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |