ԱՀԿ-ն կարող է հորդորել արգելել բարակ ծխախոտները

ԱՀԿ-ն կարող է հորդորել արգելել բարակ ծխախոտները

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արդեն 2016-ին կարող է խորհուրդ տալ արգելել բարակ ծխախոտները, հայտնում է «Կոմերսանտը»:

Բարակ ծխախոտի վաճառքի կամ դրա արգելման մասին հարցը նախատեսվում է բարձրացնել ԱՀԿ թութունի դեմ պայքարին նվիրված շրջանակային կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի ժամանակ, որը կանցնի նոյեմբերին Դելիում:

Աշխատանքային խմբերից մեկի զեկույցի նյութերում խորհուրդներ կան ծխախոտի գրավչությունը բարձրացնող դիզայնի տարրերի օգտագործումը սահմանափակելու կամ արգելելու մասին: Դրան է դասվում նաև ծխախոտի տրամաչափի նվազեցումը` (slims, super slims, ultra slims), կապսուլաների տեղադրումը ֆիլտրի մեջ, որոնք բուրմունք են տարածում, օգտագործելուց հետո:

Ինչպես ասվում է զեկույցում, դա կարող է մոլորության մեջ գցել ծխողներին ու պոտենցիալ օգտագործողներին և ազդել նրանց ընկալման վրա: Որպես օրինակ բերվում են slims ծխախոտները, որոնք, ըստ ԱՀԿ-ի, արդյունաբերությունն օգտագործում է գրավելու համար կին սպառողներին, իսկ նրանց մարքեթինգն ուղղված է «այն կարծրատիպի արմատացմանը, երբ ծխելն ասոցացվում է սլացիկ արտաքինի հետ»:

Սահմանափակումների դեպքում, հարվածի տակ կհայտնվի ծխախոտի մոտ 40 տեսակ:

Ինչպես նշում է պարբերականը, թեև ԱՀԿ կարծիքը խորհրդատվական է, սակայն այն օրենսդրական բնույթ է ստանում թութունի դեմ պայքարին նվիրված շրջանակային կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրներում, այդ թվում Ռուսաստանում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---