Բուլղարիայի ակադեմիական և ֆոլկ երգչախմբերի համերգը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Բուլղարիայի  ակադեմիական և ֆոլկ երգչախմբերի համերգը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

PanARMENIAN.Net - Հայ-բուլղարական մշակութային գործակցության ծրագրի շրջանակում, հունիսի 22-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա բուլղարական «Անգել Մանոլով» ակադեմիական և «Չեմերիկա» ֆոլկ երգչախմբերի համերգը. կհնչեն բուլղարական հայտնի ստեղծագործություններ:

Համերգը կղեկավարի բազմաթիվ միջազգային մրցույթների ու փառատոների դափնեկիր` Դարենա Պոպովան, տեղեկացնում է Հայաստանի մշակույթի նախարարությունը:

Մուտքն ազատ է:

«Անգել Մանոլով» ակադեմիական երգչախումբը ստեղծվել է 1933-ին՝ մաեստրո Անգել Մանոլովի կողմից: Այն Բուլղարիայի առաջին երգչախմբերից է և տեղում հանդես է եկել 4000, իսկ արտերկրում, ավելի քան 350 համերգով: «Չեմերիկա» ազգագրական երգչախումբը ստեղծվել է 1944-ին: Երգացանկին զուգահեռ` կատարում է նաև հոգևոր երգեր: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել ինչպես Բուլղարիայում, այնպես էլ արտերկրում. մասնակցել է մի շարք փառատոների ու մրցույթների:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---