gg-ն, Yandex.Taxi-ն ու MobiTaxi-ն՝ հայկական App Store-ում և Google Play-ում

gg-ն, Yandex.Taxi-ն ու MobiTaxi-ն՝ հայկական App Store-ում և Google Play-ում

PanARMENIAN.Net - Yandex.Taxi-ի մուտքը Հայաստան, ggTaxi-ի արձագանքը շուկայում նոր մրցակցի հայտնվելուն ու ընկերությունների ներկայացուցիչների ելույթները Barcamp-ի ժամանակ աժիոտաժ առաջացրեցին ՏՏ- և բիզնես-միջավայրում, սպառողների, սոցցանցերի օգտատերերի և տաքսիստենրի մոտ:

PanARMENIAN.Net ը դիտարկել է տաքսի-ծառայությունների հավելվածների բեռնումների դինամիկան վերջին օրերին:

Ըստ AppAnnie համակարգի, մայիս-հունիս ամիսներին Հայաստանից կատարված ներբեռնումներով ggTaxi-ն ստաբիլ գտնվում է Google Play թոփ-100-ում (երբեմն իջնելով մինչև 105-106-րդ հորիզոնականները) և iOS համակարգով սարքերից ներբեռնումների թոփ-30-ում: Հայաստանյան ծագման մյուս uber-ատիպ ծառայությունը՝ MobiTaxi-ն, ըստ համակարգի, ավելի մեծ տատանումներ էր գրանցում հավելվածների խանութներում, սակայն վերջին օրերին ևս կտրուկ աճ է արձանագրել: Yandex.Taxi-ն նախորդող ժամանակաշրջանում վարկանիշում ներկայացված չէր, սակայն միանգամից հայտնվել է բարձր հորիզոնականներում, ընդ որում՝ Play Store-ում այն հայտնվում է ապրիլի 20-ին: Ստորև՝ հավելվածների դիրքը բեռնումների վարկանիշում՝ հունիսի 17-21-ն ընկած ժամանակահատվածում:

Կարդացեք նաև. Տաքսիստները բողոքում են Yandex Taxi-ի դեմ. Կհրաժարվեն լիցենզիայից

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---