«Գահերի խաղի» աստղերն ավելի շատ կվաստակեն հաջորդ սերիաների համար

«Գահերի խաղի» աստղերն ավելի շատ կվաստակեն հաջորդ սերիաների համար

PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» հեռուստասերիալը մեծ հաջողություն է վայելում հանդիսատեսի շրջանում, ինչն անդրադառնում է կաբելային HBO ալիքի ֆինանսական վիճակի վրա: Հեռուստաալիքն իր հերթին շահույթից մաս է հանում սերիալի աստղերին:

Փիթեր Դինքլերն, օրինակ, որը Տիրիոն Լանկաստերի դերակատարն է, Քիթ Հարրինգթոնը (Ջոն Սնոու), Լինա Հիդին (Սերսեյա Լանիսթեր), էմիլիա Քլարկը (Դեյներիս Տարգարիեն) և Նիկոլայ Կոստեր Վալդաուն (Ջեյմս Լանիստեր) նոր պայմանագրեր են կնքել, որոնց համաձայն նրանց հոնորարները սերիալի հաջորդ սերիաներում կբարձրանան: Դերասանները $500.000 կստանան 7-րդ և, որոշ տվյալներով, 8-րդ էպիզոդի յուրաքանչյուր սերիայի համար, հայտնում է AceShowbiz-ը հոլիվուդյան Deadline.ինսայդերի վրա հղումով:

Ըստ նախորդ պայմանագրի, որոնք աստղերը կնքել էին 2014-ին, նրանք մեկ սերիայի համար ստանում էին $300.000:

Սակայն պայմանագրերի վերակնքումը դեռ չի երաշխավորում, որ բոլոր առանցքային դերակատարները «կհասնեն» ավարտին. 7-րդ եթերաշրջանի առաջին սերիաներն արդեն կան սինոպսիսների տեսքով: Իսկ 8-րդ եթերաշրջանը, ասում են, վերջինն է լինելու: Երկու վերջին հատվածներն ավելի կարճ կլինեն` 7-ում կլինի 7 սերիա, 8-ում` ընդամենը 6: HBO ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառցի ու Հրի երկը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

Ընթերցեք նաև. «Գահերի խաղի» նոր սերիայի ցուցադրությունը խափանել է HBO սերվերները

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---