ԵԽԽՎ-ն մտահոգված է Անկարայի գործողություններով Թուրքիայի հարավ-արևելքում22 հունիսի 2016 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության գծով ԵԽԽՎ զեկուցող Ինգեբորգա Գոդսկեսենը մտահոգություն է հայտնել Անկարայի գործողություններով երկրի հարավ-արևելքում: Նա հիշեցրել է, որ այնտեղ գործող պարետային ժամն ապօրինի է, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Մեր ուշադրության կենտրոնում Թուրքիայի հարավ-արևելքն է, որտեղ բռնությունը գնալով սաստկանում է այն պահից ի վեր, երբ 2015-ի ամռանը խաղաղ բանակցությունները ձախողվեցին»,-ասել է նա` ներկայացնելով զեկույցը: «Թուրքիայի իշխանություններն անվտանգության գործողություններ են իրականացնում երկրի հարավ-արևելքում, մի շարք շրջաններում պարետային ժամ է հայտարարված, որն ըստ Վենետիկի հանձնաժողովի չունի իրավաբանական հիմնավորում»,-ասել է ԵԽԽՎ զեկուցողը: «Մեզ շատ է մտահոգում իրավիճակը` պարետային ժամն անդրադառնում է 1,6 մլն մարդու վրա: Սահմանափակումներ կան ջրի և էլեկտրականության հասանելիության առումով, ինչպես նաև կրթության և առողջապահության»,-հավելել է նա: Զեկուցողը կոչ է արել Անկարային հաշվետու լինել մարդու իրավունքների խախտման համար: Նա տվյալներ է ներկայացրել, որոնց համաձայն, այդ շրջաններում «սպանվել է ավելի քան 350 քաղաքացիական անձ ու ավելի քան 500 սպա, սպանվել է ՔԱԿ 5000 անդամ` Թուրքիայում, հյուսիսային Իրաքում և Սիրիայում»: «Պարետային ժամի գործողության վայրերում շենքերի ու շինությունների մեծ մասն ավերված է, մարդիկ ստիպված են եղել հեռանալ տներից»,-ասվում է զեկույցում: Հունիսի 21-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը հայտարարել է, որ Թուրքիան շանտաժի առարկա է դարձրել փախստականներին: «Սակայն, Եվրոպայի Խորհրդի անդամ հանդիսացող մի պետություն՝ Թուրքիան, փախստականների հանդեպ ունի այլ մոտեցում` դարձնելով նրանք քաղաքական շահարկումների և անգամ շանտաժի գործիք: Նա նույնիսկ սպառնում է հարևան պետություններին «միգրանտների համար սահմանը բացելով: Արդյո՞ք սա ընդունելի պահվածք է Եվրոպայի համար: Համոզված եմ՝ ոչ»: Ընթերցեք նաև.ՀՀ պատվիրակը` ԵԽԽՎ-ում. Թուրքիան շանտաժի առարկա է դարձրել փախստականներին Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |