13-րդ «Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրերն ու ժյուրիի կազմը հայտնի են

13-րդ  «Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրերն ու ժյուրիի կազմը հայտնի են

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին ներկայացվել է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգայինկինոփառատոնի մրցութային ծրագրերն ու միջազգային ժյուրիների կազմը:

900 հայտից ընտրված 43 ֆիլմ կպայքարի հիմնական երեք մրցութային ծրագրում, որոնցից 12-ը` Միջազգային խաղարկային մրցույթում, 15-ը` Միջազգային վավերագրական մրցույթում և 16-ը՝ Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում:

Մրցութային ֆիլմերի աշխարհագրությունն այս տարի ընդգրկում է 37 երկիր:

Հուլիսի 10-ից 17-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնը, որին այս տարի առաջին անգամ ներկայացված կլինեն դանիական ու բասկական ֆիլմեր: Ինչպես նաև, այս տարի առաջին անգամ «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում կներկայացվի նաև «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը, որտեղ կներկայացվեն ՀՀ անկախության տարիներին նկարված խաղարկային ու վավերագրական 17 ֆիլմ:

1. Միջազգային խաղարկային մրցույթ

Ամամա, Ասիեր Ալտունա (Իսպանիա)

Աննայի կյանքը, Նինո Բասիլիա (Վրաստան)

Փոշու շոր, Ահու Օզթյուրք (Թուրքիա)

Սերտ շփում, Դավիդ Վերբեք (Նիդերլանդներ/Խորվաթիա)

Անմահը, Սեյեդ Հադի Մոհաղեղ (Իրան)

Ինսայթ, Ալեքսանդր Կոտտ (Ռուսաստան)

Լուսավորյալների երկիրը, Պիտեր-Յան Դը Պյու, (Բելգիա/Իռլանդիա/Նիդերլանդներ/Գերմանիա/Աֆղան ստան)

Վերջին եզերքը, Պաբլո Լամար, (Պարագվայ/Նիդերլանդներ/Չիլի/Քաթար)

Դատախազը դատապաշտպանը, հայրը և որդին, Իգլիկա Տրիֆոնովա (Բուլղարիա/Նիդերլանդներ/Շվեդիա) Գալիք, Միա Հանսեն-Լյովե (Ֆրանսիա/Գերմանիա)

Թոնի Էրդման, Մարեն Ադե (Գերմանիա/Ավստրիա/Ռումինիա)

Բալերի անունները, Բրանկո Շմիդտ (Խորվաթիա)

2. Միջազգային վավերագրական մրցույթ

Վերադարձած մարդ, Մահդի Ֆլեյֆել (ՄեծԲրիտանիա/Դանիա/Նիդերլանդներ/Լիբանան)

Ձախ ափի հանդիման, Եվգենի Գրիգորև(Ռուսաստան)

Կարոտ, Ֆլո Ֆլամե (Բելգիա)

Մանուկը, Մարկուս (Բրազիլիա)

Դոնժուանը, Եժի Սլադկովսկի (Շվեդիա/Ֆինլանդիա)

Բնակավայր, անձնական նոթեր, Էմիլիանո Դանտե (Իտալիա)

Homo Sapience, Նիքոլաուս Գայրհալթեր (Ավստրիա/Գերմանիա/Շվեյցարիա)

Օլմոն և ճայը ,Պետրա Կոստա, Լեա Գլոբ, (Դանիա/Բրազիլիա/Պորտուգալիա/Ֆրանսիա/Իտալիա)

Մահացու ցատկ, Բորիսլավ Կոլև (Բուլղարիա)

Սամիրը փոշու մեջ, Մոհամեդ Ուզին (Ֆրանսիա/Ալժիր/Քաթար)

Արշիպելագ, Բենժամեն Յուգե (Մեծ Բրիտանիա)

Կախարդական լեռը, Անկա Դամյան (Ռումինիա)

Շատ բան տեսած մարդը, Թրիշա Զիֆ (Մեքսիկա)

Քարոնի մյուս կյանքը, Յոանա Ցուրկան (Ռումինիա/ԱՄՆ)

Երկաթգիծ, Գունար Բերգդալ, Անիկա Կարլսոն Բերգդալ (Շվեդիա)

3. Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ, խաղարկային լիամետրաժ ֆիլմեր

Այդ ամբողջ ջեմը, Ալեքսանդր Անդրանիկյան (Ռուսաստան)

Բարի լույս, Աննա Արևշատյան (Հայաստան)

Սիրո մասին, Աննա Մելիքյան (Ռուսաստան)

Վերջին բնակիչը, Ջիվան Ավետիսյան (Հայաստան/Լիտվա/Շվեդիա/Լիբանան/ԱՄՆ)

28:94 Տեղական ժամանակ, Դավիթ Սաֆարյան (Հայաստան/Գերմանիա/Նիդերլանդներ)

Վավերագրական ֆիլմեր

Ավրորա, Գոռ Մարգարյան (Գերմանիա)

Բալկանյան դաշնամուր, Գևորգ Սսլանյան (Բուլղարիա)

Իմ աշխարհը, Ալբերտ Սարգսյան (Հայաստան)

Ռիթմ և ընդմիջումներ, Կոմս Շահբազյան (Բելգիա)

Սխտորաշեն, Գարեգին Պապոյան (Հայաստա)

Տան մյուս կողմը, Նարե Մկրտչյան (ԱՄՆ)

Քարքարոտ ճամփաներ, Առնո Խայաջանյան (Ֆրանսիա)

Կարճամետրաժ ֆիլմեր

Բրավիստը, Էվելինա Բարսեղյան (Ռուսաստան)

Ընձառյուծի լռությունը, Վիգեն Արմենյան (Ֆրանսիա)

Ռադիոլա Լուսինե, Պապոյան (Հայաստան)

Փարիզ-Երևան, Նորա Մարտիրոսյան (Ֆրանսիա)

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---