Ժիրայր Սեֆիլյանը կալանավորվել է 2 ամսով

Ժիրայր Սեֆիլյանը կալանավորվել է 2 ամսով

PanARMENIAN.Net - Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել կալանավորել 2 ամսով հասարակական-քաղաքական գործիչ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանին:

Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարված մի խումբ անձանց կողմից և նախնական համաձայնությամբ), որը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:

2016թ. մայիսի 20-ին Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ՃՏՊ մասնակից ավտոմեքենայից հայտնաբերվել էր ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտով, ինչից հետո ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը բերման են ենթարկվել ոստիկանություն: Ըստ Քննչական կոմիտեի, հարուցված գործի պարզվել է, որ Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: ՄԵղադրանք է առաջադրված 8 անձի, նրանցից ոմանք տվել են խոստովանական ցուցմունքներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---