Չիլիի խորհրդարանը մերժել է Խոջալուի մասին ադրբեջանամետ բանաձևը

Չիլիի խորհրդարանը մերժել է Խոջալուի մասին ադրբեջանամետ բանաձևը

PanARMENIAN.Net - Չիլիի խորհրդարանը հունիսի 22-ին մերժել է ադրբեջանական լոբբիի կողմից առաջադրված բանաձևը, որով պահանջվում էր դատապարտել «Խոջալուի ցեղասպանությունը» և «Ադրբեջանի հողերի բռնագրավումը»։

Ադրբեջանական լոբբին այս բանաձևով փորձում էր հակադարձել Չիլիի խորհրդարանի կողմից մայիսի 18- ին վավերացված որոշմանը, որով դատապարտել էր Արցախի վրա Ադրբեջանի վերջին հարձակումը, գրում է Asbarez.com-ը։

Քվեարկության առաջ, Արգենտինայում և Չիլիում Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյանը խորհրդարանի անդամներին նամակներ է հղել՝ բացահայտելով պատմական իրականությունը:

Չիլիի խորհրդարանի ստորին պալատը մայիսի 18-ին ընդունել է բանաձև, որով դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Մի խումբ պատգամավորների ներկայացրած չորսկետանոց փաստաթուղթն անցել էր միաձայն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---