Անկարան թույլ չի տվել գերմանական պատվիրակությանն այցելել Ինջիրլիքում ՆԱՏՕ-ի ավիաբազա23 հունիսի 2016 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Անկարան թույլ չի տվել գերմանական պատվիրակությանն այցելել թուրքական «Ինջիրլիք» բազա, որտեղ տեղակայված է ՆԱՏՕ-ի ավիաբազան։ Պատվիրակության կազմում է եղել նաև Պաշտպանության նախարարության պետական քարտուղար Ռալֆ Բրաուկզիպեն։ Այս մասին հաղորդում է Եվրանյուզը՝ գերմանական Spiegel-ին հղումով։ Գրավոր բացատրություն թուրքական կառավարությունը Գերմանիայի պաշտպանության նախարարությանը դեռևս չի տվել, սակայն, ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության` Անկարան այս մերժումը պայմանավորում է 2016-ի հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից 1915-ի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումով։ Գերմանական պատվիրակությունը պլանավորել է հուլիսի կեսերին ճանաչողական այց կատարել ռազմաբազա՝ հասկանալու համար «Իսլամական պետության» դեմ գործողություններում ներգրավված դաշնային զորքերի վիճակը։ 2016-ի հունվարից գերմանական հետախույզ ինքնաթիռներն օգտագործվում են Սիրիայում օդային հետախուզություն իրականացնելու համար, գրում է Ա1+-ը։ Սա Անկարայի առաջին մերժումը չէ Բեռլինին։ Բունդեսթագի կողմից բանաձևի ընդունումից հետո Թուրքիան առկախեց գերմանացի լրագրողների այցը «Ինջիրլիք» բազա՝ այդ որոշումը հիմնավորելով անվտանգության նկատառումներով։ Բունդեսթագի այս որոշումից հետո թուրքական Kanal հեռուստաալիքը մերժել էր վերահեռարձակել գերմանական ZDF հեռուստաընկերության պատրաստած մանկական հեռուստածրագիրը։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |