Հայաստանում առաջին անգամ սպառազինության միջազգային ցուցահանդես կանցկացվի

Հայաստանում առաջին անգամ սպառազինության միջազգային ցուցահանդես կանցկացվի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ից 15-ը Հայաստանում կանցկացվի «Արմհայտեք-2016» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների անդրանիկ միջազգային ցուցահանդեսը:

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, միջազգային ցուցահանդեսի կազմակերպումն ընդգրկվել է հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթաժողովի անցկացման միջոցառումների պլանում:

Մասնավորապես, ցուցադրվելու է զրահատանկային տեխնիկա, հրետանի, ավիացիա, ՀՕՊ միջոցներ, ինժեներական տեխնիկա, քիմիական պաշտպանության միջոցներ, ԱԹՍ-ներ, ռոբոտատեխնիկա, զինվորական հանդերձանք, կապի ու լազերային տեխնոլոգիաներ և բազմաթիվ այլ նմուշներ:

Հունիսի 21-ից 23-ը Մոսկվա ՊՆ պատվիրակության այցի ընթացքում նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ԵրՄՄԳՀԻ ՓԲԸ գլխավոր տնօրեն Արսեն Թառոյանը «Բիզոն» ցուցահանդեսային ընկերությունների միավորում» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Մարիչևի հետ կայացած հանդիպման արդյունքում ձեռք են բերել պայմանավորվածություն՝ ցուցահանդեսը կազմակերպելու վերաբերյալ:

Պատվիրակությունը նաև ռազմատեխնիկական փոխգործակցության երկկողմ բանակցություններ է վարել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և «Ռոսօբորոնէքսպորտ» ձեռնարկության ղեկավարության հետ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---