ՌԴ ԿԲ-ն զգուշացրել է ՀՀ-ից ֆիկտիվ ներմուծման հնարավոր կասկածելի գործարքների մասին

ՌԴ ԿԲ-ն զգուշացրել է ՀՀ-ից ֆիկտիվ ներմուծման հնարավոր կասկածելի գործարքների մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Կենտրոնական բանկը զգուշացրել է ռուսական բանկերին Հայաստանից կամ Ղրղզստանից ֆիկտիվ ներկրման հետ կապված կասկածելի գործարքներում ընդգրկվելու ռիսկի մասին: Համապատասխան նամակը ԿԲ փոխնախագահի ստորագրությամբ հրապարակվել է «Ռուսաստանի բանկի վեստնիկում»:

Ավելի վաղ անբարեխիղճ հաճախորդները նման գործողություններ են իրականացրել Բելառուսի և Ղազախստանի ընկերությունների հետ: Սակայն, այս անգամ կանոնակարգողն ուշադրությունը հրավիրել է Հայաստանի և Ղրղզստանի վրա:

Հաշվի առնելով Մաքսային միության ընդլայնումն`այսպես կոչված բելառուս-ղազախական սխեմայի տարածման վտանգ կա, գրում է «Պրակտիկ հաշվապահություն» պարբերականը:

ՌԴ ԿԲ-ն նշում է, որ Հայաստանից և Ղրղզստանից ապրանքների գծով կասկածելի գործարքներ կարող են լինել խուսափումը հարկերից, «ստվերային» ներմուծման ֆինանսավորումն ու հանցավոր եղանակով ստացած եկամուտների լվացումը:

Հայաստանից և Ղրղզստանից ապրանքներ գնող հաճախորդներին ստուգելիս ՌԴ ԿԲ-ն խորհուրդ է տալիս ղեկավարվել նույն չափանիշներով, որոնք գործում են Բելառուսի և Ղազախստանի համար գործարքների դեպքում: Եթե բանկի կասկածները հաստատվում են, հարկ է մերժել հաճախորդին և փակել հաշիվը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---