ՀՕՊ համաձայնագրի վավերացման հարցը՝ հունիսի 27-ի ԱԺ արտահերթում

ՀՕՊ համաձայնագրի վավերացման հարցը՝  հունիսի 27-ի ԱԺ արտահերթում

PanARMENIAN.Net - Հունիսի 23-ի Կառավարության նիստում գործադիրի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Սարգսյանը զեկուցել է կառավարության որոշման մասին` հունիսի 27-ին ԱԺ արտահերթ նստաշրջան գումարել:

Օրակարգում, բացի ԸՕ փոփոխությունների ամրագրման հարցից, տեղ են գտել նաև միջազգային պայմանագրերի վավերացման հարցեր, որոնցից մեկը ՀՕՊ համաձայնագրի վավերացումն է:

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում:

Օրակարգում տեղ է գտել նաև ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրված «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք (Հայաստանի Հանրապետություն. Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում)» ֆինանսական պայմանագրի վավերացման հարցը, ինչպես նաև ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016 թվականի փետրվարի 23-ին ստորագրված՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման հարցը, որով նախատեսվում է զարգացնել Հայաստանի 5 մարզերի զբոսաշրջային ենթակառուցվածքները, հայտնում է Yerkir.am-ը:

Կարդացեք նաև՝ Շարմազանով. ՌԴ ՀՕՊ համակարգին միանալու համաձայնագիրը ՀՀ անկախության հաշվին չէ

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---