150 մլն դրամ Հրազդանին՝ Կառավարության աշխատակազմի բյուջեից

150  մլն դրամ  Հրազդանին՝ Կառավարության աշխատակազմի բյուջեից

PanARMENIAN.Net - Կառավարությունը պահուստային ֆոնդից գումար կհատկացնի Կոտայքի մարզի Հրազդան համայնքի մի շարք բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման և վերելակների վերանորոգման նպատակով:

Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացված դիտարկումների և վերլուծությունների արդյունքում արձանագրվել է, որ Հրազդան քաղաքում խիստ անհրաժեշտություն է առաջացել համայնքային մի շարք ենթակառուցվածքներում իրականացնել անհետաձգելի աշխատանքներ: Հատկապես կարևորվում է բազմաբնակարան մի շարք շենքերի բակերի ասֆալտապատումը (շուրջ 120 մլն դրամի չափով), ինչպես նաև որոշ բարձրահարկ շենքերի վերելակների վերանորոգումը (շուրջ 30.0 մլն ՀՀ դրամի չափով):

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ հարցը քննարկվել է նախագահի հետ, և նշել, որ կառավարության աշխատակազմի բյուջեից 150 մլն դրամ կրճատում են և հատկացնում Հրազդան քաղաքում վերոնշյալ աշխատանքները կատարելու համար:

Գործադիրը պահուստային ֆոնդից գումար կհատկացնի նաև Սյունիքի մարզի Քաջարան համայնքի համայնքային խնդիրների լուծման գործընթացի բարելավման նպատակով գույքի ձեռքբերման համար:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Նա խոսել է դրան հասնելու 3 ուղղության՝ կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի, ավելորդ ծախսերի և անձնակազմի կրճատման մասին մասին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---