«Կասպերսկու լաբորատորիան» Երևանում ֆինանսական կազմակերպությունների համար սեմինար կանցկացնի

«Կասպերսկու լաբորատորիան» Երևանում ֆինանսական կազմակերպությունների համար  սեմինար կանցկացնի

PanARMENIAN.Net - Համակարգչային անվտանգության առաջատար «Կասպերսկու լաբորատորիան» հունիսի 24-ին Երևանում սեմինար կանցկացնի ֆինանսական կազմակերպությունների համար` «Հայացք ֆինանսական անվտանգությանը» թեմայով:

Սեմինարին կմասնակցեն ֆինանսական հատվածի առաջատար ընկերությունների` բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային և կենսաթոշակային հիմնադրամների ներկայացուցիչներ:

Սեմինարը կվարեն «Կասպերսկու լաբորատորիայի» առաջատար մասնագետները: Միջոցառումը կբացի Հայաստանում և Վրաստանում լաբորատորիայի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը` ներկայացնելով «Տեղեկատվական անվտանգության խնդիրները ֆինանսական ոլորտում»: Հետո ելույթով հանդես կգա նախավաճառքային աջակցության բաժնի պետ Բուլատ Սիրաևը «Նպատակային գրոհներ ֆինանսական կազմակերպությունների վրա. Ֆինանսական ինդուստրիայի գլոբալ պաշտպանություն` կառավարման կենտրոնից մինչև բանկոմատ», զեկույցով, հայտնում է ԱՌԿԱ-ն:

Սիրաևը նաև Kaspersky Interactive Protection Simulation բիզնես-խաղ կկազմակերպի ֆինանսական հաստատությունների համար:

«Վերջին տարում Հայաստանում հաճախակի են դարձել կիբերհանցագործությունները, չարագործները գնալով բարդացնում են գումարներ գողանալու եղանակները»,-նշել է Արմեն Կարապետյանը: Նա հավելել է, որ հակազդելու համար կիբերսպառնալիքներին, ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցները պետք է նորագույն գիտելիքներով զինված լինեն ժամանակակից կիբերսպառնալիքների, դրանց դեմ պայքարելու եղանակների ու միջոցների մասին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---