Շարմազանով. Մոսկվան բացահայտել է Բաքվի սուտը, խիստ է արձագանքել

Շարմազանով. Մոսկվան բացահայտել է Բաքվի սուտը, խիստ է արձագանքել

PanARMENIAN.Net - ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Սանկտ Պետերբուրգ կատարած իր այցի արդյունքները:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողներին փոխանցել է, որ եռակողմ հանդիպման ժամանակ կարևորվել է խաղաղության ամրապնդման հարցը, իսկ ԵԱՀԿ մշտական ներկայացուցչի գրասենյակի դիտորդների թվի ավելացումը դրական միտում է:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, թե իբր Պետերբուրգում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂ հակամարտության կարգավորման փուլային լուծման ուղղությամբ, ըստ որի՝ հայկական կողմը պետք է Ադրբեջանին հանձնի սկզբում 5 շրջան, ապա ևս 2-ը, Շարմազանովն ասել է.

«Կարծում եմ՝ դա Մամեդովի հիվանդ երևակայության արդյունք է, որովհետև ոչ միայն պաշտոնական Երևանն է միանգամից արձագանքել, ի դեմս արտգործնախարար պարոն Նալբանդյանի, ով նշել է, որ նման բան գոյություն չունի, նաև տեղյակ եք, որ պաշտոնական Մոսկվան շատ խիստ արձագանքել է Մամեդովի հայտարարությանը՝ նշելով, որ հղում պետք է արվի բացառապես պաշտոնական հայտարարությանը, որը տրվել է, այլ ոչ թե որոշ պաշտոնյաների կամայական հայտարարություններին ու մեկնաբանություններին», մեջբերում է Tert.am-ը:

ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն իրերն իրենց անունով կոչելու դրական փորձ էր և պաշտոնական Մոսկվան ցույց տվեց, որ պաշտոնական Բաքուն սուտ է խոսում:

Շարմազանովի խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել՝ Հայաստանը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է հայտնի երեք սկզբունքների հիման վրա, որի առանցքը պետք է լինի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովի հայտարարություններին՝ հակամարտության փաթեթային կարգավորման պայմանավորվածության մասին:

«Ես կխնդրեի... ղեկավարվել օրիգինալ հայտարարություններով, ոչ թե հանդիպման արդյունքները այլ ձև մատուցելուն ուղղված բավականին անբարեխիղճ հայտարարություններով», - նշել է նա, ևս մեկ անգամ խնդրելով չհղվել «խեղաթյուրված մեկնաբանություններին»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---