Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն. Նախնական արդյունքներ

Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն. Նախնական արդյունքներ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում ավարտվել է Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով հանրաքվեն, որի նախնական արդյունքների համաձայն` ընտրողների կեսից ավելին քվեարկել է ԵՄ-ն լքելու օգտին:

ԵՄ-ն լքելու օգտին է քվեարկել ընտրողների 51.8%-ը, մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 71.8%-ն՝ ավելի քան 30 մլն մարդ:

Եվրոսկեպտիկների ղեկավար Նայջլ Ֆարաջը, խոսելով իրենց պատմական հաղթանակի մասին, ասել է. «Այսպիսով` բացվում է անկախ Միացյալ Թագավորության նոր արշալույսը», Independent-ին հղում անելով գրում է Tert.am-ը:

Քաղաքական գործիչը նաև կանխատեսել է, որ քվեարկության արդյունքները կարագացնեն ԵՄ-ի վերջնական քայքայման գործընթացը:

Աղբյուրը մանրամասնում է, որ վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով ԵՄ-ի կազմում մնալու ջատագովներից է, դեռևս հանդես չի եկել պաշտոնական հայտարարությումբ և սպասում է վերջնական արդյունքների հրապարակմանը:

2015-ի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է երկրի` Եվրամիությունից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու օրենք ընդունելու մասին։ Համոնդը նշել է, որ օրինագիծն «ստացել է թագուհու արտոնագիրը», այսինքն, պաշտոնապես հաստատվել է։

Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Եվրամիության քաղաքական գերակայությունը Մեծ Բրիտանիայի պահպանումն է ԵՄ–ում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---