Led Zeppelin-ի վրայից հանվել է Stairway to Heaven երգի գրագողության մեղադրանքը (վիդեո)

Led Zeppelin-ի վրայից հանվել է Stairway to Heaven երգի գրագողության մեղադրանքը

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի շրջանի դաշնային դատարանի ատենակալները Led Zeppelin-ից հանել են Stairway to Heaven երգի գրագողության մեղադրանքը:

2014-ի մայիսին խմբի դեմ մեղադրանք էր ներկայացրել Մայքլ Սքիդմորը, որը ներկայացնում է Taurus երգի հեղինակ ամերիկացի երգիչ և կիթառահար Ռենդի Վուլֆի շահերը: ԱՄՆ-ում նա հայտնի էր որպես Ռենդի Կալիֆորնիա և զոհվել է 1997-ին` խեղդվելով օվկիանոսում: Սքիդմորը, որը Վուլֆի կտակի իրագործման իրավունքներն ունի, վստահ էր, որ Led Zeppelin-ի մասնակիցները լսել են Taurus-ը մինչև Stairway to Heaven երգի ստեղծումը:

Ատենակալները պարզել են, որ Led Zeppelin-ի վոկալիստ Ռոբերտ Պլանտին ու կիթառահար Ջիմի Փեյջին հասանելի է եղել Spirit խմբի Taurus երգը, որի մասնակիցներն էլ մեղադրել են Led Zeppelin-ին հեղինակային իրավունքների խախտման մեջ, հայտնում է Gazeta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Սակայն, ըստ դատավճռի, բուն մեղեդին չի համընկնում համաշխարհային ճանաչում ստացած հիթի նախերգանքի հետ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Led Zeppelin-ի վոկալիստը գրագողության վերաբերյալ դատական նիստում հայտարարել է հիշողությունը կորցնելու մասին:

Led Zeppelin-ը բրիտանական ռոք խումբ է։ Կազմավորվել է 1968 թվականի սեպտեմբերին Լոնդոնում, ճանաչված է, որպես ժամանակի ամենահաջողակ, նորարարական ու ազդեցիկ խմբերից մեկը: Ստեղծելով սեփական ոճը (որի համար բնութագրական են ծանրեցված կիթառային դրայվը, ռիթմ-սեկցիայի խլացնող ձայնը, ընդգծված վոկալը)՝ Լեդ Զեփելինը դարձավ հարդ ռոքի առաջատար խմբերից մեկը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---