ԵԽ ղեկավար. ԵՄ-ն առանց Մեծ Բրիտանիայի էլ կպահպանի միասնությունը

ԵԽ ղեկավար. ԵՄ-ն առանց Մեծ Բրիտանիայի էլ կպահպանի միասնությունը

PanARMENIAN.Net - Եվրամիությունն առանց Մեծ Բրիտանիայի էլ կպահպանի միասնությունը և կանցկացնի առաջին ոչ պաշտոնական գագաթնաժողովը հուլիսի 29-ին Բրյուսելում 27 անդամ երկրի մասնակցությամբ: Այդ մասին հայտարարել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը ԵՄ կառույցների ղեկավարների հետ հանդիպմանը` նվիրված Մեծ Բրիտանիայի դուրս գալուն ԵՄ-ից:

«Դեռ հնարավոր չէ գնահատել այդ քայլի բոլոր քաղաքական հետևանքները, հատկապես Մեծ Բրիտանիայի համար»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես խոսել եմ բոլոր պետությունների և ԵՄ կառույցների ղեկավարների հետ: Այսօր ես խոսում եմ ԵՀ անդամ 27 երկրի անունից և կարող են հայտնել ԵՄ ընդհանուր դիրքորոշումը` ԵՄ-ն վճռական է պահպանել միասնությունն ի դեմս 27 անդամի»,-ասել է Տուսկը:

«Ես առաջարկել եմ 27 երկրների ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել հուլիսի 28-29-ին կայանալիք ԵԽ խորհրդի շրջանակում, քննարկելու համար հետագա գործողությունները»,-ասել է ԵԽ ղեկավարը:

ԵԽ հուլիսի 28-29-ի նիստին պետք է մասնակցեր նաև Մեծ Բրիտանիան:

Տուսկը հավելել է, որ բրիտանական հանրաքվեն իրավական վակուում չի առաջացնի ոչ ԵՄ-ում, ոչ էլ Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններում:

«Քանի դեռ Մեծ Բրիտանիան պաշտոնապես չի հեռացել ԵՄ-ից, ԵՄ բոլոր օրենքներն ու նորմերը կգործեն ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ նրա հետ հարաբերություններում»,-ասել է Տուսկը:

«ԵՄ-ն այլ արդյունք էր ակնկալում, բայց պատրաստ է բացասական սցենարին: Սա պատմական իրադարձություն է, սակայն անհրաժեշտ է խուսափել հիստերիկ արձագանքից»,- ասել է Տուսկը` վստահություն հայտնելով, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալով ԵՄ-ն չի մեռնի, այլ ավելի ուժեղ կդառնա:

Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին տեղի ունեցած ԵՄ անդամության վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները` հավաքելով ձայների 51,8 տոկոսը: ԵՄ կազմում մնալու օգտին քվեարկել է 48%-ը:

Ընթերցեք նաև. Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---