Հռոմի պապը խճանկար է նվիրել Կաթողիկոսին

Հռոմի պապը խճանկար է նվիրել Կաթողիկոսին

PanARMENIAN.Net - Եռօրյա այցով Հայաստան ժամանած Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Այդ մասին է հայտարարել Ֆրանցիսկոսի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին:

Նա նշել է, որ ավելի քան 40 եպիսկոպոսներ էին ներկա եղել, որոնք պապին շատ բարյացակամ են ընդունել, հայտնում է «Երկիր»-ը:

Հայրապետերը նվերներ են փոխանակել, մասնավորապես, Պապը կաթողիկոսին նվիրել է Տիրամոր խճանկարը:

Անդրադառնալով օրվա իրադարձություներին, Լոմբարդին առանձնացրել է Պապի ելույթի այն հատվածը, որտեղ նա արտաբերում է «ցեղասպանություն» բառը:

Պապը շեղվել էր իր նախապես պատրաստված «զգուշավոր դիվանագիտական» ելույթից, ավելացնելով «ցեղասպանություն» թեմինը «ողբերգություն» որակումից հետո: «Տխուր է, որ այս ողբերգությունը, այս ցեսաղպանությունն առաջինն էր 20-րդ դարի մարդկության աղետներից, որոնք հնարավոր դարձան ուղեղները մթագնած ռասայական, գաղափարախոսական ու կրոնական նպատակների իրագործման պատճառով», - ասել է նա:

«Շատ լավ, կազմակերպված ձևով ենք մոտենում առաջին օրվա ավարտին», - եզրափակել է նա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---