The New York Times. Պապը շեղվում է չափազանց զգուշավոր ելույթի տեքստից՝ ասելով «ցեղասպանություն»

The New York Times. Պապը շեղվում է չափազանց զգուշավոր ելույթի տեքստից՝ ասելով «ցեղասպանություն»

PanARMENIAN.Net - Ֆրանցիսկոս պապը Հայաստանում խոսել է Օսմանյան թուրքերի կողմից իրականացված հայոց կոտորածի մասին` այն անվանելով «գաղափարապես ձևավորված և ծրագրված ցեղասպանություն»: Այս մասին գրում է The New York Times-ը` նշելով, որ պապն այս խոսքերն ասել է կոտորածների հարյուրամյա տարելիցի առթիվ Հայաստան կատարած խորհրդանշական այցի ժամանակ:

Իր այցի առաջին օրը Ֆրանցիսկոսը կրկին ցեղասպանություն է որակել 1915-ին հայերի բնաջնջումը, ընդ որում, շեղվելով նախօրոք գրված ելույթի տեքստից:

Ինչպես նշում է պարբերականը, իր եռօրյա այցի համար պատրաստված չափազանց զգուշավոր ելույթի տեքստին Ֆրանցիսկոսն ավելացրել է «ցեղասպանություն» քաղաքական եզրույթը` ակնհայտորեն շեղվելով իր տեքստի բնօրինակից:

Եվ 2015-ի իր խոսքը կրկնելու փոխարեն, երբ հայտարարել էր, որ այն «համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը», Ֆրանցիսկոս պապը պարզապես կատարվածը ցեղասպանություն անվանեց` հող պատրաստելով Թուրքիայի նոր կատաղության համար:

Թերթը նշում է, որ Պապի այցի նախօրեին Վատիկանը զերծ էր մնացել «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց` հաշվի առնելով բառի քաղաքական և ֆինանսական կիրառումների հանդեպ Թուրքական ընդդիմադիր վերաբերմունքը, քանի որ այդ բառի օգտագործումը հայերին հիմք է տալիս փոխհատուցման պահանջ ներկայացնելու, գրում է Tert.am-ը:

Սակայն, ինչպես ընդգծում է պարբերականը, Ֆրանցիսկոսը երբեք չի խուսափել իր միտքը հայտնելուց և ավելացրել է այդ բառը նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և դիվանագիտական կորպուսին ուղղված իր ելույթի վերջին րոպեին:

Ներկաները պապի ելույթը ողջունել են հոտնկայս ծափահարություններով:

Կրադացեք նաև՝ Ֆրանցիսկոս պապը Ծիծեռնակաբերդ է այցելել (վիդեո)

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---