Ցեղասպանության բանաձևին դեմ քվեարկած պատգամավորը՝ Փազարի պատվավոր քաղաքացի. Կոչումից հրաժարվել է

Ցեղասպանության բանաձևին դեմ քվեարկած պատգամավորը՝ Փազարի պատվավոր քաղաքացի. Կոչումից հրաժարվել է

PanARMENIAN.Net - Թուրքիայի Թոքաթ նահանգի Փազար շրջանի ՏԻՄ մարմինների որոշմամբ Բունդեսթագում Հայոց ցեղասպանությանը դեմ քվեարկած միակ պատգամավորին պատվավոր քաղաքացու տիտղոս է շնորհել:

Փազարի շրջանային խորհորդի նիստում որոշում է կայացվել Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատ միություն» կուսակցությունը ներկայացնող թուրքական ծագմամբ Բեթթինա Քուդլային Փազարի պատվավոր քաղաքացի հռչակել, թուրքական Hürriyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Հունիսի 2-ին Գերմանիայի Խորհրդարանում 11 թուրք պատգամավորից առնվազն 7-ը կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Թուրք պատգամավաորներից մի քանիսը ներկա չէին քվեարկությանը:

Հունիսի 12-ին Քուդլան, արձագանքելով Փազարի շրջանային խորհրդի այս որոշմանը, Twitter-ում գրել է. «Շատ շնորհակալ եմ պատվավոր քաղաքացու տիտղոսի համար: Սակայն, ցավոք, ստիպված եմ տեղեկացնել, որ չեմ կարող ընդունել այս տիտղոսը»:

Հայտնի է դարձել նաև, որ նույն նիստի ժամանակ խորհուրդը ծագումով թոքաթցի Ջեմ Օզդեմիրին զրկել է իրենց համերկրացին լինելուց: Օզդեմիրը Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահն է և Բունդեսթագում հաստատված Հայոց ցեղասպանության բանաձևի հեղինակներից:

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը հաստատեց խորհրդարանում ներկայացված կուսակցությունների համատեղ նախապատրաստած բանաձևը, որը ճանաչում և դատապարտում էր Հայոց ցեղասպանությունը՝ ընդունելով նաև Գերմանիայի մեղքը և մասնակցությունը տեղի ունեցած ողբերգությունում: Բանձևը հաստատվել էր ձայների ճնշող մեծամասնությամբ. միայն մեկ պատգամավոր ձեռնպահ էր մնացել, ևս մեկը (Բեթթինա Քուդլան) դեմ էր քվեարկել բանաձևին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---