Բրիտանիայում ԵՄ-ից դուրս գալու հակառակորդները նոր հանրաքվե են պահանջում

Բրիտանիայում ԵՄ-ից դուրս գալու հակառակորդները նոր հանրաքվե են պահանջում

PanARMENIAN.Net - Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հակառակորդները ցանկանում են այդ հարցի վերաբերյալ նոր հանրաքվե անցկացնել: Այդ է վկայում Միացյալ Թագավորության խորհրդարանի կայքում հրապարակված խնդրագիրը:

Նոր հանրաքվեի նախաձեռնողները կոչ են անում կառավարությանը կանոն կիրառել, որի համաձայն, եթե Brexit-ին (ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե) կողմ կամ դեմ քվեարկածների քանակը 60 տոկոսից պակաս է, իսկ մասնակցությունը 75 տոկոսից ցածր, ապա հարկավոր է նոր քվեարկություն անցկացնել:

Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին տեղի ունեցած ԵՄ անդամության վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները` հավաքելով ձայների 51,8 տոկոսը: ԵՄ կազմում մնալու օգտին քվեարկել է 48%-ը:

Այժմ խնդրագրի օգտին է քվեարկել 515.811 մարդ, ինչը 5 անգամ ավելի է անհրաժեշտ 100.000 ստորագրությունից:

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն նվիրված ԵՄ կառույցների ղեկավարների հետ հանդիպմանը Դոնալդ Տուսկն ասել է, որ Եվրամիությունն առանց Մեծ Բրիտանիայի էլ կպահպանի միասնությունը և կանցկացնի առաջին ոչ պաշտոնական գագաթնաժողովը հուլիսի 29-ին Բրյուսելում 27 անդամ երկրի մասնակցությամբ: Տուսկը հավելել է, որ բրիտանական հանրաքվեն իրավական վակուում չի առաջացնի ոչ ԵՄ-ում, ոչ էլ Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններում:

Ընթերցեք նաև. Շոտլանդիան հայտարարել է ԵՄ մաս լինելու մտադրության մասին

Հյուսիսային Իռլանդիայում մտածում են Իռլանդիայի հետ վերամիավորվելու հանրաքվեի մասին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---