Վրաց ուղղափառ եկեղեցին խնդիր է տեսնում հայերի հետ խառն ամուսնությունների մեջ

Վրաց ուղղափառ եկեղեցին խնդիր է տեսնում հայերի հետ խառն ամուսնությունների մեջ

PanARMENIAN.Net - Վրաց ուղղափառ եկեղեցին խառն ամուսնությունների հարցն է բարձրացրել Ուղղափառ եկեղեցիների հավաքում` խնդիրներ տեսնելով հայերի հետ ամուսնությունների հարցում: Այդ մասին հայտարարել է Համաուղղափառ քարտուղարությունում Կոստանդնուպոլսի պատրիարքության ներկայացուցիչ, Եկեղեցիների համաշխարհային ժողովում Տիեզերական պատրիարքի մշտական ներկայացուցիչ, Շամբեզիի (Ժնև) Ուղղափառ աստվածաբանության ինստիտուտի պրոֆեսոր, արքեպիսկոպոս Հովբը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հունիսի 17-ին տեղի է ունեցել 10 ուղղափառ եկեղեցիների առաջնորդների փոքր սինաքսիսը, որը պետք է հավանություն տար Սուրբ և Մեծ ժողովի ուղերձի նախագծին, որը պետք է հաստատվի Ժողովում: Օրակարգում եղել է 6 հարց, սակայն Ժողովի աշխատագրքում ընդգրկվել է միայն 5 տեքստ, որոնք ստացել են բոլոր եկեղեցիների հավանությունը: Ամուսնության մասին տեքստը չի ստացել Վրաց ուղղափառ եկեղեցու հավանությունը և չի ընդգրկվել աշխատագրքում: Սուրբ և Մեծ ժողովը տեղի կունենա Կրետե կղզում, որին սակայն, ուղղափառ եկեղեցիներից շատերը հրաժարվել են մասնակցել:

Վրաց ուղղափառ եկեղեցին կտրականապես դեմ է այլադավան քրիստոնյաների հետ ամուսնությունը թույլ տալուն: «Ինչպես ինձ բացատրեցին, գուցե, դա միակ պատճառը չէ, բայց, որքան ես հասկանում եմ, նրանք խնդիրներ ունեն հայերի հետ խառն ամուսնությունների հետ կապված, ուստի չեն ուզում թույլ տալ խառն ամուսնությունները»,-ասել է նա

Նա հավելել է, որ մյուս ուղղափառ եկեղեցիներն արդեն հարյուրամյակից ավելի է, ինչ թույլ են տալիս այլադավան քրիստոնյաների հետ ամուսնությունները: Սա միակ կետն էր, որին չի համաձայնվել Վրաց ուղղափառ եկեղեցին:

Անտիոքի եկեղեցին ևս չի ստորագրել ամուսնության մասին տեքստը, սակայն դա բողոք էր Քաթարի դեմ, բայց ոչ բուն տեքստի, քանի որ Անտիոքի եկեղեցին վաղուց արդեն թույլ է տալիս խառն ամուսնություններ քրիստոնյա այլ դավանանքների հետ:

Տիեզերական ուղղափառ ժողովը նախատեսվում է անցկացնել Կրետեում: Այն ավելի քան հազար տարի չի գումարվել: Այնտեղ բոլոր որոշումները պետք է ընդունվեն փոխհամաձայնությամբ: Ժողովի օրակարագում 6 հարց էր ընդգրկված. Ուղղափառ եկեղեցու հարաբերությունները մնացած քրիստոնյա աշխարհի հետ, ժամանակակից աշխարհում պահքի, ամուսնության, եկեղեցու առաքելության, սփյուռքում ուղղափառների շրջանում քարոզչության վերաբերյալ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---