Կորեացի ծանրորդը որակազրկվել է. Կարապետյանը՝ 2015-ի ԱԱ մեծ բրոնզե մեդալակիր

Կորեացի ծանրորդը որակազրկվել է.    Կարապետյանը՝  2015-ի ԱԱ մեծ բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը (WADA) խախտումներ էր գրանցել ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի 2015-ի առաջնությունում:

Վերջինիս կողմից կատարված դոպինգ-թեստերի արդյունքում 24 ծանրորդի թեստերը դրական արդյունք էին ցույց տվել:

Նրանց թվում է եղել ծանրամարտի 2015-ի 77 կգ քաշային կարգի փոխչեմպիոն, Հյուսիսային Կորեան ներկայացնող Կիմ Կվանգ Սոնգը, ում որակազրկման պատճառով Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 363 կգ արդյունքով արժանացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալի: Հայ ծանրորդը փոքր բրոնզե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում, իսկ երկամարտում չորրորդն էր, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նույն արդյունքը գրանցել էր նաև աշխարհի փոխչեմպիոն եգիպտացի Մահմուդ Մուհամեդ Ահմեդը, ով անձնական քաշով ավելի թեթև էր Կարապետյանից: Չեմպիոն էր դարձել Ղազախստանի ներկայացուցիչ Նիժատ Ռահիմովը (372 կգ):

Ավելի վաղ,Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է ծանրամարտի 2015-ի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ռուս գերծանր Ալեքսեյ Լյովչևի որակազրկման մասին: Դրա հետևանքով՝ 2015-ի աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր, գերծանր Գոռ Մինասյանը արժանացել է աշխարհի առաջնության մեծ բրոնզե մեդալին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---