The Independent. «Ցեղասպանություն» ասելով` Պապը թուրքերի նոր բողոքի հող պատրաստեց

The Independent. «Ցեղասպանություն» ասելով` Պապը թուրքերի նոր բողոքի հող պատրաստեց

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ տեղի ունեցածը կոչել է կանխամտածված ցեղասպանություն։ Դա տեղի է ունեցել հունիսի 24-ին մեկնարկած Հայաստան խորհրդանշական այցի ընթացքում, որը հարգանքի տուրք է մեկդարյա կոտորածի զոհերի ու երկրի անպարտելի քրիստոնեական հավատքի հանդեպ, հայտնում է Tert.am-ը The Independent-ի վրա հղումով:

Եռօրյա այցի ընթացքում իր ելույթում Ֆրանցիսկոս պապն ընդգծեց «ցեղասպանություն» բառը, որը նախապես պատրաստված տեքստից դուրս էր մնացել՝ Հայոց ցեղասպանությունը դասելով Հոլոքոստի ու Ստալինիզմի կողքին, գրել է պարբերականը:

Կրկնելով այն, ինչ ասել էր անցյալ տարի, նշելով, որ կոտորածները 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էին՝ Ֆրանցիսկոս պապը հող նախապատրաստեց թուրքական նոր բողոքի համար, ինչպես անցյալ տարի թուրքական իշխանությունները հետ կանչեցին իրենց դեսպանին ու Ֆրանցիսկոսին մեղադրեցին ստեր տարածելու համար:

Այցի նախաշեմին Վատիկանը խուսափել էր «ցեղասպանություն» տերմինն օգտագործելուց՝ հիշելով թուրքերի կողմից ֆինանսական ու քաղաքական հետևանքների մասին: «Բայց Ֆրանցիսկոսն այն անձը չէ, որը կամաչի ասել այն, ինչ մտածում է, նա ավելացրեց բառը վերջին պահին՝ նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի, հայ քաղաքական ու կրոնական առաջնորդների և դիվանագիտական կորպուսի ներկայությամբ»,- գրում է թերթը:

Հիմնականում առաքելական այս երկրում, որտեղ կաթոլիկները փոքրամասնություն են, հայերը հպարտ էին ողջունել Պապին, որը երկար ժամանակ Հայկական հարցին աջակցել է որպես Արգենտինայի արքեպիսկոպոս և այժմ, երբ առաջնորդում է 1.2 միլիարդանոց կաթոլիկ համայնքը, գրում է թերթը։

2015 թվականի նրա հայտարարությունը, որում կոտորածները որպես «ցեղասպանություն» են բնութագրվում, ամրապնդել է սերը նրա հանդեպ:

«Ես սեղմեցի Պապի ձեռքը, բայց չհասցրի համբուրել այն»,-պատմել է Երևանի 42-ամյա բնակիչ Նազիկ Սարգսյանը՝ Ֆրանցիսկոս պապի ժամանումից հետո: «Վստահ եմ, որ Աստծո օրհնությունն իջավ վրաս՝ նրա ձեռքսեղմումով»,-հավելել է նա:

Օդանավակայանի մոտ բնակիչների փոքր խմբերը կանգնել են նրա ավտոշարասյան ճանապարհին, իսկ ճերմակ շապիկներով դպրոցականները կրել են դեղին շարֆեր՝ Վատիկանի դրոշի գույնով, և Պապին դիմավորել են իտալերեն պաստառով. «Հայաստանը ողջունում է Ֆրանցիսկոս պապին»:

Հայաստան այցի շրջանակում Հռոմի պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր այցելելուց հետո այցելել է նաև Ծիծեռնակաբերդի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել:

Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,-գրել է Սրբազան քահանայապետը:

Ընթերցեք նաև. Հռոմի պապ. Քրիստոսի հավատը Հայաստանի համար սեփական ինքնության բաղկացուցիչ է

Հռոմի պապը Ծիծեռնակաբերդ է այցելել, հանդիպել Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին (վիդեո)

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---