Պապի խոսնակ. Հռոմի պապը Ծիծեռնակաբերդում լռեց՝ խորհելու, աղոթելու պահ էր25 հունիսի 2016 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Հռոմի պապը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ելույթ չի ունեցել, քանի որ ավելի շատ խորհելու, մտորելու, աղոթելու պահեր էին: Այս մասին հայաստանցի և արտասահմանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հռոմի պապի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին: «Ընդհանրապես, Հռոմի պապի ոճին ավելի շատ հարիր է լռությունն ու աղոթքը»,- նշել է նա, գրում է Panorama.am-ը: Հռոմի պապի խոսնակի խոսքով, Հայոց ցեղասպանության ինտիտուտ-թանգարանի պատվո այցելուների գրքում Սրբազան Քահանայապետը գրել է ոչ միայն նախապես պատրաստված խոսքեր, այլև ավելացրել է մի քանի խոսք, որոնք բխում են այս օրերի իր փորձառությունից: Ըստ նրա, Հռոմի պապը ժամանակ չի ունեցել այցելելու թանգարան, բայց թանգարանում պահվում է մի կարևոր փաստաթուղթ՝ Բենեդիկտոս 15-րդի նամակն Օսմանյան սուլթանին, որով նա ուզում էր միջամտել հայերի ցեղասպանությանը. «Կարևոր պատմական փաստաթուղթ է: Հայերը շնորհակալ են նրան այդ միջամտության համար հանուն իրենց փրկության»: Հունիսի 25-ի առավոտյան Հայաստանում եռօրյա այցով գտնվող Հռոմի պապ Ֆրանցիսկոսն, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարոգին Բ-ն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հոգևոր և պետական այրերի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր ու Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Այնտեղ նրանք ծաղիկներ են դրել ու աղոթել են զոհերի հիշատակին: Կատարվել է բարեխոսական կարգի արարողությունը՝ հայցելով սրբադասված նահատակների բարեխոսությունը: Ֆրանցիսկոս Պապն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: Հռոմի պապը՝ Գյումրիում. Այստեղ իրականացվել են Եսայի մարգարեի խոսքերը Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |