27  26.06.16 - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պատարագը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի աղոթակցությամբ Մայր Աթոռ Սբ Էջմիածնում

Մայր Աթոռում տեղի է ունեցել Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ ու Պապի մասնակցությամբ պատարագը

Մայր Աթոռում տեղի է ունեցել Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ ու Պապի մասնակցությամբ պատարագը

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բաց խորանի մոտ տեղի է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պատարագը` Ֆրանցիսկոս Պապի աղոթակցությամբ:

Պատարագին մասնակցել են հավաքված հազարավոր մարդիկ, երկրի հոգևոր և պետական ղեկավարությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխաղորությամբ:

«Շնորհաշատ այս օրը գոհունակություն է Մեզ համար վերստին հայտնել Մեր շնորհակալությունը Ֆրանցիսկոս Պապին եղբայրական իր այցի առիթով: Մենք և մեր ժողովուրդը միշտ պիտի աղոթենք Ձեզ համար, սիրեցյալ եղբայր, և ի սեր մարդկության բարօրության ու խաղաղ կյանքի և Քրիստոսի Սուրբ Եկեղեցու պայծառության Ձեր ջանքերի համար: Թող Տերը պահի Ձեզ կորովաշատ, օրհնի ու հաստատուն պահպանի մեր Եկեղեցիները սիրո միության և գործակցության մեջ և պարգևի եղբայրության վկայության նորանոր առիթներ: Ձեր ամենօրյա աղոթքներում հիշեք հայ ժողովրդին, հայոց երկիրն ու Հայ Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը», - ասել է Գարեգին Բ-ն՝ դիմելով Պապին և հավաքվածներին:

«Սրբերի հորդորներն ընդունենք, լսենք խոնարհների և աղքատների ձայնը, ատելության բազմաթիվ զոհերին, որ տառապեցին և իրենց կյանքը զոհեցին հավատի համար. ականջ դնենք նոր սերունդներին, որ անցյալի բաժանումներից ազատ ապագա են խնդրում: Այս սրբատեղիից կրկին սփռվի ճաճանչափայլ լույսը. այս երկրի լուսավորիչին՝ ձեր Ավետարանի Հոր՝ Սուրբ Գրիգորի հավատի լույսին միանա սիրո լույսը՝ որ ներում և հաշտում է», - նշել է իր ելույթում Հռոմի պապը:

Մայիսի 26-ը Պապի եռօրյա այցի վերջին օրն է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---