Հռոմի պապն այցելել է Խոր Վիրապ, դեպի Արարատ աղավնի բաց թողել 26 հունիսի 2016 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ու Հռոմի Ֆրանցիսկոս պապը այցելել են Խոր Վիրապ, որը գտնվում է հայ-թուրքական փակ սահմանին մոտ: Պապն ու Ամենայն հայոց կաթողիկոսը Խոր Վիրապում Լուսավորչի գբից հանված լույսով մոմեր են վառել: Այնուհետև նրանք վառել են այն կանթեղը, որը Ֆրանցիսկոս պապի կողմից ընծայվել է Խոր Վիրապի վանքին: Դրանից հետո, հովվապետերն ուղղևորվել են դեպի վանքի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի, գրում է Panorama.am-ը: Եկեղեցում հայերեն և իտալերեն լեզուներով արված խաղաղության աղոթքից հետո ուղղվել են դեպի բիբլիական Արարատ լեռը նայող դիտահարթակ: Այնտեղից էլ, հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ աղավնիներ են արձակել՝ ի նշան խաղաղության: Խոր Վիրապ այցելությամբ ավարտվել է Ֆրանցիսկոս պապի եռօրյա ուխտագնացությունը քրիստոնյա առաջին երկիր: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա հրաժեշտի արարողություն, Հռոմի պապը կվերադառնա Վատիկան: Խոր Վիրապը Հայոց սրբավայրերից է, հանրահայտ ուխտատեղի: Պատմաբան Ագաթանգեղոսը վկայում է, որ Տրդատ Գ Մեծը Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս Գրիգոր Ա Լուսավորչին տևական տանջանքներից հետո նետել է Արտաշատի արքունի բանտի՝ մահվան դատապարտվածների գուբը, որը հայտնի էր «Վիրապ Արտաշատու» անվամբ: Թունավոր զեռունների հարևանությամբ, վիրապում Գրիգոր Լուսավորիչը մնացել է գրեթե 14 տարի: Նրան գաղտնի կերակրել է մի այրի կին: Գրիգոր Լուսավորիչը ազատվել է վիրապից Հռիփսիմյանց կույսերի նահատակումից 9 օր անց: Նա Խոր վիրապից դուրս գալուց հետո՝ ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |