Ահաբեկչություն Լիբանանում. 6 զոհ կա, 13 վիրավոր

Ահաբեկչություն Լիբանանում. 6 զոհ կա, 13 վիրավոր

PanARMENIAN.Net - Լիբանանի հյուսիս-արևելքում երկու մահապատ ահաբեկիչ է իրեն պայթեցրել մարդկանց կուտակման վայրում: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Պայթյունը տեղի է ունեցել Կաա գյուղում, որը գտնվում է Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու` դեպի սիրիական Հոմս տանող ճանապարհին:

Պայթյունի հետևանքով 6 մարդ է զոհվել, 13-ը` վիրավորվել:

Սկզբում տեղական ԶԼՄ-ները հայտնել էին 2 մահապարտի մասին, սակայն հետո հայտարարվեց, որ նրանց թիվը կարող էր ավելին լինել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---