Իտալիայի դատախազությունը մեղադրում է ԵԽԽՎ ադրբեջանցի անդամներին քվեներ «գնելու» մեջ

Իտալիայի դատախազությունը մեղադրում է ԵԽԽՎ ադրբեջանցի անդամներին քվեներ «գնելու» մեջ

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ նախագահի նախկին տեղակալ, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն մեղադրվում է «Շտրասսերի ցուցակով» Ադրբեջանի կառավարության օգտին քվեարկելու համար 2,39 մլն եվրո կաշառք ստանալու մեջ: Ինչպես ասվում է Il Fatto Quotidiano թերթի հոդվածում, Միլանի դատախազությունն արդեն քրեական գործ է հարուցել այս փաստով, հայտնում է contact.az-ը:

Քաղբանտարկյալների գծով ԵԽԽՎ հատուկ զեկուցող Քրիստոֆեր Շտրասերը Ադրբեջանի բանտերում պահվող 85 անձանց անունները պարունակող ցանկ էր կազմել` նրանց որակելով որպես քաղբանտարկյալներ: Ադրբեջանի իշխանությունները չէին ընդունում այդ ցուցակը և ամեն ինչ անում էին, որպեսզի «Շտրասերի ցուցակը» չհաստատվեր, այդ թվում՝ կաշառում պատգամավորներին: 2013թ. ԵԽԽՎ հունվարի 23-ի նիստում ցուցակը մերժվեց 128 քվեով, կողմ էր քվեարկել 79 պատգամավոր:

Գումարը փոխանցվել էր հեռահաղորդակցային «Բակտելեկոմ» ընկերությունից՝ Վոլոնտեի հետ կապված ընկերությունների հաշիվներին, ընդամենը արվել է է 18 փոխանցում: Վոլոնտեն մեղադրվում է «իր և երրորդ անձանց համար» ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորներ Էլհան Սուլեյմանովից և Մուսլիմ Մամեդովից, ինչպես նաև այլ դեռևս չճշտված ադրբեջանցի քաղաքական գործիչներից կաշառք ստանալու մեջ`ի շահ «Ադրբեջանի կառավարության» հասարակական գործառույթներն իրականացնելու նպատակով:

Վոլոնտեի փաստաբաններն անհիմն են համարում ներկայացված մեղադրանքները: Ադրբեջանի իրավապահները չեն մեկնաբանում իտալական դատախազության մեղադրանքները:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---