Էրդողանը ներողություն է խնդրել Պուտինից ռուսական օդանավը խոցելու համար

Էրդողանը ներողություն է խնդրել Պուտինից ռուսական օդանավը խոցելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից 2015 թվականի նոյեմբերին ռուսական Սու-24 ռմբակոծիչը ոչնչացնելու համար:

ԻՆչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այդ մասին է հայտարարել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Իր խոսքերով, Թուրքիայի նախագահը ուղերձ է հղել, որում «խորը ցավակցություններ է հայտնել զոհված օդաչուի ընտանիքին և ասել է «ներողություն»: «Էրդողանը շեշտում է, որ պատրաստակամ է ամեն ինչ անել ՌԴ հետ ավանդական բարեկամական հարաբերությունների վերականգնման համար», - նշել է Պեսկովը:

Ավելի վաղ Իզմիր քաղաքի դատարանն ազատ էր արձակել ռուս օդաչուի հավանական մարդասպանին՝ չհեռանալու ստորագրություն վերցնելով:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: 2015-ի նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտի միջոցով փրկվել, սակայն օդաչուներից մեկը`Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում, որտեղ սպանվեց:Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---