Եռացատկորդ Աղասյանը՝ Բալկանյան երկրների առաջնության չեմպիոն

Եռացատկորդ Աղասյանը՝ Բալկանյան երկրների առաջնության չեմպիոն

PanARMENIAN.Net - Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ, Ռիո Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած եռացատկորդ Լևոն Աղասյանը դարձել է Բալկանյան երկրների առաջնության հաղթող: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի բաժինը:

Աղասյանը 16 մետր 49 սմ արդյունքով տղամարդկան պայքարում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Երկրորդ և երրորդ տեղերում Իսրայելի և Բուլղարիայի աթլետներն են: Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Երվանդ Մկրտչյանը 3000 մետր վազքում գրավել է երկրորդ տեղը՝ 8 րոպե 20.09 վրկ. արդյունքով:

1500 մետր վազքում Երվանդ Մկրտչյանին հաջողվել է Հայաստանի նոր ռեկորդ սահմանել: Հայ աթլետը տարածությունը հաղթահարել է 3 րոպե 50.41 վայրկյանում:

Հայաստանն աթլետիկա մարզաձևում 4 ուղեգիր ունի, իսկ ընդհանուր առմամբ՝ 29 օլիմպիական ուղեգիր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---