Մոսկվայի քաղաքային դատարանը կքննի Լևոն Հայրապետյանի գործով բողոքը

Մոսկվայի քաղաքային դատարանը կքննի Լևոն Հայրապետյանի գործով բողոքը

PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Մոսկվայի քաղաքային դատարանը կքննի հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի, որին մեղադրում են 700.000 դոլար յուրացնելու համար, դատավճռի բողոքարկումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ նիստը հետաձգվել էր, քանի որ դատավորները պետք է լրացուցիչ ուսումնասիրեին բողոքող կողմի պահանջները: Նախորդ նիստին դատապաշտպանը ներկայացրել էր մի շարք դիմումներ մշակույթի և արվեստի, Մոսկվայի հայկական համայնքի ներկայացուցիչների կողմից` խնդրելով Հայրապետյանին նշանակել պատժամիջոց, որը չի նախատեսի ազատազրկում: Նշվել է, որ դատապարտյալը հայտնի բարերար է և մի շարք շնորհակալագրեր ունի, այդ թվում Ռուսաստանում օլիմպիական շարժման զարգացման, Ղրիմում հայկական մշակույթի զարգացման համար:

Դատապաշտպանները նաև ուշադրությունը հրավիրել էին Հայրապետյանի վատթարացող առողջական վիճակի վրա, որը տառապում է մի շարք խրոնիկ հիվանդություններով:

2014-ի հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Որպես հիմնական կասկածյալ անցնում էր Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը և ԱՖԿ «Սիստեմա» սեփականատեր Եվտուշենկովը, Հայրապետյանն այդ գործում համարվում է նրանց գլխավոր միջնորդը:

Ռախիմովն ու Եվտուշենկովը ազատ արձակվեցին, Հայրապետյանը, սակայն, մնաց կալանքի տակ: Նրան մեղադրեցին ցմահ ազատազրկման դատապարտված սենատոր Իզմեստյևի մայրից որդու դատավճիռը բեկանելու հարցում օգնելու պատրվագով 700 հազար դոլար շորթելու մեջ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---