Գրոսմայստեր Գրիգորյանը` Սիուտատ դե Մոնտկադա կայծակնային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Գրիգորյանը` Սիուտատ դե Մոնտկադա կայծակնային մրցաշարի հաղթող

PanARMENIAN.Net - Իսպանիայում ավարտվել է Սիուտատ դե Մոնտկադա կայծակնային մրցաշարը, որին մասնակցել է 55 շախմատիստ, այդ թվում 6 գրոսմայստեր և 12 միջազգային վարպետ:

Մրցաշարին մասնակցող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 10 հնարավորից վաստակել է 9 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող:

Իսկ Սիուտատ դե Մոնտկադա հիմնական մրցաշարում տեղի են ունեցել մեկնարկային առաջին երկու տուրի հանդիպումները, որոնցում Գրիգորյանը 2 հնարավորից վաստակել է 1,5 միավոր և ընթանում է առաջատարներին հետապնդողների խմբում, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

2016-ի փետրվարինԿարեն Գրիգորյանը «Խազարի գավաթ 2016» մրցաշարի 2-րդ տեղն է զբաղեցրել:

Կարեն Հակոբի Գրիգորյանը ծնվել է 1995-ի փետրվարի 25, Երևանում: Հայ շախմատիստ, գրոսմայստեր է (2013): Հայաստանի 2015-ի չեմպիոն, ՀՀ հավաքականի կազմում Եվրոպայի թիմային առաջնության փոխչեմպիոն (2015)։

Մի քանի անգամ Հայաստանը ներկայացրել է տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի պատանեկան առաջնություններում։ Եվրոպայի պատանեկան առաջնությունների եռակի մրցանակակիր է.

-արծաթե մեդալ` 2010, Բաթում, Վրաստան, մինչև 16 տարեկաններ

-բրոնզե մեդալ` 2007, Շիբենիկ, Խորվաթիա, մինչև 12 տարեկաններ

-բրոնզե մեդալ` 2008, Հերցեգ Նովի, Չեռնոգորիա, մինչև 14 տարեկաններ: Մինչև 16 տարեկանների օլիմպիադաների քառակի մեդալակիր է.

-թիմային և անհատական (1-ին խաղատախտակ) ոսկե մեդալներ` 2010

-թիմային արծաթե և անհատական (1-ին խաղատախտակ) ոսկե մեդալներ` 2011

-2014-ին Լեհաստանի Կատովիցե քաղաքում դարձել է ուսանողների աշխարհի փոխչեմպիոն։ 2015-ի նոյեմբերին հասել է իր անհատական վարկանիշի գագաթնակետին` 2616։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---