Երևանը ռուս զբոսաշրջիկների նախընտրած ուղղությունների հնգյակում է

Երևանը ռուս զբոսաշրջիկների նախընտրած ուղղությունների հնգյակում է

PanARMENIAN.Net - Երևանը ռուս զբոսաշրջիկների հանգստյան օրերի նախընտրած ուղղությունների հնգյակում է: Այդ մասին հայտնել է հյուրանոցների որոնողական RoomGuru.ru կայքը:

Ամառվա հանգստյան օրերին ռուս զբոսաշրջիկները նախընտրում են մեկնել արտերկրի հետևյալ քաղաքները` Պրահա, Մինսկ, Բաքու, Թբիլիսի, Երևան, Տալլին, Ռիգա, Վիլնյուս, Բարսելոնա, Վարշավա:

Վարկանիշը կազմվել է ըստ ինքնուրույն ճամփորդող զբոսաշրջիկների որոնումների տվյալների և հյուրանոցների ամրագրումների 2016-ի հունիսի 1-ից օգոստոսի 31-ը շաբաթ-կիրակի օրերի համար:

Ըստ աղբյուրի, հանգստյան օրերին Երևան են ժամանում միջինը 3 օրով և հյուրանոցներում բնակության 24 ժամվա համար վճարում $48:

Հանգստյան օրերն անցկացնելու համար ամենամատչելի քաղաքը Մինսկն է, որտեղ միջինը 24 ժամվա համար $38 է պահանջվում, իսկ ամենաթանկը` Լոնդոնն է, որտեղ 24 ժամ մնալու համար ավելի քան $150 է պահանջվում, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Հանգստյան օրերին Պրահա են մեկնում միջինը 5 օրով` օրական ծախսելով $60: Հանգստյան օրերի ամենաերկար ուղևորությունները կատարվում են Բարսելոնա` 6 օրով, իսկ ամենակարճը` Վիլնյուս` 1,5 օրով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ըստ հարցման, Երևանը երրորդ տեղում է Ռուսաստանից երեխաների հետ ինքնուրույն ճամփորդողների համար: Հանգիստը Երևանում, ներառյալ ճանապարհածախսն ու գիշերակացը, կպահանջի 50 հազար ռուբլի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---