Ազգային մշակույթների փառատոն՝ Մինսկում. Մասնակցել է նաև հայ համայնքը

Ազգային մշակույթների փառատոն՝ Մինսկում. Մասնակցել է նաև հայ համայնքը

PanARMENIAN.Net - Բելառուսի հայ համայնքը «Ոսկե ծիրան» խորագրի ներքո մասնակցել է Մինսկում կայացած Ազգային մշակույթների փառատոնին:

Հնչել է հայկական երաժշտություն, ներկայացվել է ազգային խոհանոցը, ցուցադրվել են ազգային պարերը: Այն իրականություն է դարձել առանց հովանավորների ու գովազդային գործակալությունների աջակցության:

Մինսկում ազգային մշակույթների փառատոն կազմակերպելու նախաձեռնությունը Մինսկի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Անդրեյ Շորցինն է 2015-ի սեպտեմբերին, երբ անցկացվում էր «Թբիլիսոբա» վրացական մշակույթին նվիրված տոնը, Բելառուսական լրատվամիջոցներին հղումով գրում է Panorama.am-ը:

Նա առաջարկել է Մինսկում ապրող ազգային փոքրամասնություններին ցանկության դեպքում նման միջոցառումներ կազմակերպել:

Առաջարկությունը հետաքրքրել է տարեբեր ազգությունների ներկայացուցիչներին ու դիվանագիտական առաքելություններին: Առավել ակտիվներից է եղել հայ համայնքը: Հունիսի 26-ին արդեն անցկացվել է միջոցառումը:

2009-ի մարդահամարի տվյալների` Բելառուսում բնակվել է 8512 հայ, որից. 1955-ը` Մինսկ քաղաքում, Մինսկի մարզում` 1705, Բրեստի մարզում` 946, Վիտեբսկի մարզում` 1149, Գոմելի մարզում` 915, Գրոդնոի մարզում` 905, Մոգիլեւի մարզում` 937: Բացի այդ, ըստ համայնքի տվյալների, 2011թ. դրությամբ, ժամանակավոր բնակեցման կարգավիճակով Բելառուսում են գտնվում եւս մոտ 15 հազ. հայ: Պաշտոնական տվյալներով հայերը զբաղեցնում են 6-րդ տեղը երկրում` բելոռուսներից, ռուսներից, լեհերից, ուկրաինացիներից եւ հրեաներից հետո:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---