ՅՈՒՆԻՍԵՖ. Սիրիայում 25 երեխա է սպանվել ավիահարվածների հետևանքով

ՅՈՒՆԻՍԵՖ. Սիրիայում 25 երեխա է սպանվել ավիահարվածների հետևանքով

PanARMENIAN.Net - Սիրիայի Դեյր էզ Զոր նահանգի արևելքում գտնվող գյուղի վրա ավիահարվածների հետևանքով կարող է զոհված լինել մոտ 25 երեխա: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը:

Նրա խոսքով՝ այդպիսի տեղեկատվության է տիրապետում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Aysor.am-ը:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնում է, որ Սիրիայի գործընկերներից տեղեկություն է ստացել, համաձայն որի, Դեյր էզ Զորի արևելյան Ալ-Քուրիա գյուղի վրա ավիահարվածների հետևանքով հունիսի 27-ին սպանվել է 25 երեխա: Ինչպես հաղորդվում է, 3 հարված հասցվել է մարդաշատ շրջաններին, այդ թվում՝ աղոթքի ժամանակ մզկիթին»,- ասել է Ֆարհան Հակը:

ՄԱԿ-ի 2014-ի տվյալներով, Սիրիայի պատերազմում ավելի քան 10.000 երեխա է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---