ՊՆ. ՀՕՊ կիրառման առումով անկախ ենք, անհանգստանալու պատճառ չկա

ՊՆ.  ՀՕՊ  կիրառման առումով անկախ ենք, անհանգստանալու պատճառ չկա

PanARMENIAN.Net - ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի և ՌԴ-ի միջև հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը: Այն ներկայացրել է ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը:

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» Համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ սա մեր պետական շահերից բխող համաձայնագիր է և պետք է վավերացնել:

Փոխնախարար Նազարյանը նշել է. «Ներկայումս ՀՀ-ն իր հակաօդային պաշտպանության միջոցներով է պաշտպանում օդային տարածքը, իսկ համաձայնագրով մենք նաև օգտագործում ենք ՌԴ-ի ռեսուրսը, որը տեղակայված է այստեղ: Էլի մեր պետն է որոշում ու լրացուցիչ ռեսուրս է ունենում: Այդ թվում՝ կործանիչ ավիացիան, թռչող սարքեր», մեջվերում է Aravot.am-ը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասել է, որ ԱԺ դռների մոտ հանդիպել ու խոսել է այս համաձայնագրի դեմ բողոքի ցույց անողների հետ, նրանք մտահոգություններ ունեն: Փոխնախարարը դիմելով նրանց՝ ասաց. «Սիրելի հայրենակիցներ, որևէ մտահոգության խնդիր չկա, մենք ուղղակի ռեսուրս ենք ավելացնում, իսկ կիրառման առումով անկախ ենք, անհանգստանալու տեղիք չկա»:

Ռեսուրսների տեղակայման և այլ խնդիրներ, ըստ փոխնախարարի, դրված է ռուսական կողմի վրա, բայց հիմնական գործառույթը, հրաման տալը ՀՀ ՀՕՊ պետն է անելու. «Չգիտեմ, թե թյուր ինֆորմացիան որտեղից է շրջանառվել, խնդրում եմ հանգիստ լինել»:

Շարմազանովը նկատել է, որ մարդիկ թյուր տեղեկատվություն էին շրջանառում նաև ԵՏՄ մտնելիս՝ ասելով, որ ՀՀ-ի և Արցախի միջև անցակետ է դրվելու:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը միիրավիճակ է ներկայացրել «ասենք, խախտվել է օդային սահմանը և պետք է որոշում կայացվի, ո՞վ է որոշում կայացնողը, բա որ մեր ու ՌԴ-ի շահերը տարբեր լինեն. շ«Հետո, մենք ինչ-որ զենք, ինչ-որ բան սրանից ստանալո՞ւ ենք, թե՞ չէ»:

Փոխնախարարը պատասխանել է, որ ձեռք չենք բերում զենք, բայց կարող ենք օգտագործել հակաօդային խոցման միջոցներ և թռչող սարքեր: Ինչ վերաբերում է որոշում կայացնելուն, Նազարյանն ասել է , որ եթե լինի ցանկացած ոտնձգություն օդային սահմանի վրա, իրենք ինքնուրույն որոշում են կայացնելու:

Կարդացեք նաև՝ ՊՆ. ՀՕՊ համաձայնագրով ՀՀ-ին անվճար Ս-300 համակարգերի տրամադրում չի նախատեսվում

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---